Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի արտադրության մրցույթ

29.12.2017, Հայտարարություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի շրջանակում հայտարարում է ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերով լրագրողական աշխատանքների արտադրությանը աջակցող դրամաշնորհների մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (մասնավորապես՝ լոնգրիդի (longread), սակայն կարող են առաջարկվել այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը ՝ նյութերը ավելի վիզուալ, գրավիչ և մատչելի ներկայացելու համար։

Մրցույթին կարող են դիմել

Մեդիան քաղաքացիական տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցներ

Անհատ լրագրողներ (ցանկալի է ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ համագործակցությունը)․

Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2.5 միլիոն դրամը։ Ծրագրի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 6 ամիս է։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունվարի 30-ն է։

Նախամրցութային սեմինար

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը 2018 թվականի հունվարի 18-ին, ժամը 12:00-ին կանցկացնի նախամրցութային սեմինար ԵՀՀ գրասենյակում, (հասցեն՝ ք.Երևան, Ազատության պող. 1/21, բն. 23),

Առաջարկների թեմաները պետք է համապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի թեմատիկային, որն ընդգրկում է մարդու իրավունքների, սոցիալական, տեղական ինքնակառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային մարմինների հաշվետվողականության ոլորտները:

Այլ մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հեռ․ 010 25 15 75*222;     + 37455 575150;      +37495 25 15 46, էլ. փոստ. vavanesyan@epfound.am

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 095 583639, 010 58 36 20 (ներքին՝ 112), Էլ.փոստ. amanukyan@mediainitiatives.am:

Ավելի մանրամասն տեղեկությունների ո հայտերի ձևերի համար խնդրում ենք այցելել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կայքը:

Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան  քաղաքացիների  տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?