«Ճամպրուկ 2014» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ

09.06.2014, Հայտարարություն
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը «Միգրացիայի կողմնացույց» տեղեկատվական արշավի շրջանակներում և Հայկական Կարիտաս ՀԿ-ն հայտարարում են «Ճամպրուկ 2014» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ:
 
Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:  
 
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: 
 
Ընտրության չափանիշներն են`
  • Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2014 թվականի հունվարից 1-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիոն թեմաներով, այդ թվում հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմություններ, անկանոն միգրացիայի վտանգների մասին պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր: 
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը: 
  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն: 
  • Նյութերը կարող են լինել հայերեն և ռուսերեն լեզուներով:  
  • Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:
Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի  մրցանակակիրներ հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ (1-ին տեղ`180 000 դրամ, 2-րդ տեղ` 90 000 դրամ, 3-րդ տեղ` 45 000 դրամ):
Կտրամադրվեն նաև հատուկ մրցանակներ հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմությունների եւ անկանոն միգրացիայի վտանգների լուսաբանման համար(100 000 դրամական):
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել ներկայացված դիմում-հայտի ձևը(վերցնել այստեղից) և այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 2, բն 5): 
 
Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` liana_gyozalyan@mail.ru :
 
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը): 
 
Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ «ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել`
093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?