#ՄերՀայրենիք․ հիմնը՝ պատերին

18.02.2019, Պատկեր

Լրագրող

Հայաստանի Հանրապետության օրհներգի փոփոխության հարցը հեռուստաէկրաններից ու ինտերնետ տիրույթից տեղափոխվել է քաղաքային միջավայր։  

Մայրաքաղաք Երևանի փողոցներում նոր հեշթեգ է հայտնվել․ #ՄերՀայրենիք։

Կարելի է ենթադրել, որ այս գրաֆիտիի հեղինակն այսպիսով իր անհամաձայնությունն է հայտնում Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանին և բոլոր նրանց, ովքեր կողմ են Կանաչյանի երաժշտությունն ու Նալբանդյանի տեքստը Սովետական Հայաստանի հիմնով փոխարինելուն։

Պատգամավոր Սիմոնյանը մտադիր է քաղաքական դաշտում լրջորեն բարձրացնել օրհներգը փոխելու հարցը, մշակելով օրենսդրական նախագիծ։ Եթե անգամ «Մեր հայրենիքն» իր տեղը զիջի Արամ Խաչատրյանի երաժշտությանն ու չհնչի մարդկանց շուրթերին, այն երկար կյանք կունենա Երևանի պատերին։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?