Տեղեկատվական հանդիպում լրագրողների համար

26.03.2018, Հայտարարություն

Լրագրողներին հրավիրում են մասնակցելու «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի շրջանակում իրականացվող հետաքննական լրագրության դասընթացի և լրագրողական աշխատանքների մրցույթի վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը:

Կներկայացվեն գալիք դասընթացի նպատակները, օրակարգն ու ակնկալիքները, ինչպես նաև լրագրողական աշխատանքների մրցույթի չափանիշները և հայտի ներկայացման պահանջները:

Դասընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ դիմում-հայտը հասանելի է այս հղումով:

Ծրագիրն իրականացնում է «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ 

Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։