Նախադպրոցական կրթությունը մարզերում. լրագրողական շրջայց

31.10.2018, Հայտարարություն

Նոյեմբերի 15-16-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ու «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը կազմակերպում են լրագրողական շրջայց Լոռու և Գեղարքունիքի մարզեր՝ ուսումնասիրելու մարզերում նախադպրոցական և վաղ մանկության զարգացման ծառայությունների մատչելիությունն ու որակը։

Հայաստանի  հեռավոր համայնքներում հատկապես շատ են նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաները։ 2017թ․ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը  նախակրթարաններ բացեց այդպիսի համայնքներից հինգում (Արջուտ, Գեղասար, Վարսեր, Վաղաշեն, Գեղարքունիք)։

Շրջայցը հնարավորություն կտա լինել այս նախակրթարաններում, հանդիպել երեխաների, ծնողների, բնակիչների, մանկավարժական կազմի ու ՏԻՄ ներկայացուցիչների հետ և պարզել, թե ինչպես են տեղերում լուծվել խնդիրները։ Նախօրեին  նախատեսվում է նաև  նախադպրոցական կրթությանն առնչվող հարցերի շուրջ  տեղեկատվական հանդիպում փորձագետների հետ։

Շրջայցին կարող են մասնակցել լրագրողներ (նաև՝ նկարահանող խմբեր) տարբեր լրատվամիջոցներից։ Կազմակերպչական հարցերը (տրանսպորտ, հյուրանոց, սնունդ) հոգում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:

Եթե հետաքրքրված եք այս հնարավորությամբ, մինչև ս․թ․ նոյեմբերի 10-ը՝ nsafaryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք համառոտ  կենսագրական (CV) և Ձեր հեղինակած նյութերից 3-5 հղում:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն՝ Նարինե Սաֆարյանին, հեռ.՝ 010 583620 (119):

Շրջայցը կազմակերպվում է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի շրջանակում, որի նպատակն է ավելի մատչելի դարձնել ներառական և որակյալ վաղ մանկության զարգացման ծառայությունները երեխաների համար։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?