Ըստ հարցման՝ հայաստանցիների 77,7%-ը օգտվում է սոցիալական ցանցերից

15.03.2019, Նյուսրում

Լրագրող

Հայաստանում սոցիալական ցանցերը բնակչության համար սոցիալական նշանակություն ունեն: Նման տեսակետ հայտնեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝ ներկայացնելով մարդկանց մեդիա սպառման մասին սոցիոլոգիական հարցման արդյունքները:

Հարցումն անցկացվել է Հայաստանի 19 քաղաքներում և 34 գյուղերում: Պատահական ընտրանքով հարցվել է 1150 քաղաքացի:

«Հարցմանը մասնակցած քաղաքացիների 58,8 %-ը  տեղեկություններ է ստանում ինտերնետով, 35,7%-ը հեռուստատեսությամբ: Հետաքրքիր է, որ ավելի շատ նորություններ են ստանում հարազատներից, հարևաններից և բարեկամներից (4,2%), քան ավանդական լրատվամիջոցներից՝ ռադիոյից (1%) և տպագիր թերթերից (0,3%)», - ասաց նա Լաուրա Բաղդասարյանը:

Բնակչության 66%-ը հիմնական տեղեկությունը ստանում է սոցիալական ցանցերից, երկրորդ տեղում հեռուստեսությունն է, երրորդում՝ օնլայն լրատվականները:

Մեդիա սպառման այս դիրքավորումը բացարձակապես կապ չունի հարցվածների սեռի, ապրելու տեղանքի և այլ գործոնների հետ. «Միայն սոցիալական ցանցերի դեպքում պետք է արձանգրել, որ ցածր եկամուտներ ունեցող մարդիկ տեղեկատվություն ստանալու համար ավելի շատ են օգտվում ցանցերից, քան բարձր եկամուտները ունեցողները»:

Հարցվածների 77,7%-ը օգտվում է սոցիալական ցանցերից, 21,4%-ը չի օգտվում, մնացած 1%-ը մտածում է այդ ուղղությամբ:

Քաղաքացիների 73%-ն օգտվում է Ֆեյսբուքից, 30,3%-ը՝ Ինստագրամից, 23,4%-ը՝ Օդնոկլասնիկիներից, 4,3%-ը՝ Թվիթերից, 1,7%-ը՝ ՎԿոնտակտեից, 0,4%-ը՝ Տելեգրամից:

Լաուրա Բաղդասարյանն ասում, էր հարցվածները սոցիալական ցանցերից օգտվելու մեծ փորձ ունեն, մինչև 4-10 տարվա փորձ ունի քաղաքացիների 82,2%-ը և 4 տարվա փորձ՝ 12,8%-ը:

Ֆեյսբուքն որպես տեղեկատվության աղբյուր օգտագործվում է հատկապես ներքին լարված իրավիճակներում, որոշ դեպքերում մարդիկ իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություն են ստանում այս ցանցից, մանրամասները լրացնում այլ լրատվամիջոցներից:

Քաղաքացիների մեկ քառորդը Ֆեյսբուքն օգտագործում է միայն տեղեկություններ ստանալու համար, 53%-ը՝ ստանալու և տարածելու համար, 2,4%-ը՝ միայն տարածելու համար:

Ցանցերում մարդիկ հիմնականում հետևում են ներքին քաղաքական, մարդու իրավունքների, կոռուպցիայի, բանակում ստեղծված իրավիճակի, քաղաքաշինական ապօրինությունների, հակահայկական քարոզչության և այլ թեմաների:

Հարցվածների 45,4%-ը օգտակար է համարել պետական գործիչների ֆեյսբուքյան ելույթները, 8,3%-ը՝  շատ օգտակար է համարել, իսկ 30,5%-ը՝ ոչ այդքան օգտակար:

Առանձին բաժնով «Ռեգիոն»-ը դիտարկել է նաև ընտրությունների քարոզարշավին մարդկանց հետաքրքրվածությունը: Քաղաքացիների 40%-ին քարոզարշավը տեղեկացնում է, 25%-ին հետաքրքիր է, 17%-ին կողմնորոշում է, իսկ 6%-ին՝ զվարճացնում:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?