2011.05.02,

Նյուսրում

#WPFD կամ 21-րդ դարի մեդիան

Հետաքննող լրագրողների «Հետք» էլեկտրոնային պարբերականի եւ տպագիր թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն արժանացավ «Մամուլի ազատության ժամանակ»-ը մրցանակի: Մրցանակը սահմանել են ՀՀ Ժուռնալիստների միությունը, Երևանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն և Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը:

Հայաստանում այս մրցանակը հանձնվում է Մամուլի ազատության միջազգային օրվա միջոցառումների շրջանակում: Օրվա խորհուրդն է հիշեցնել հանրությանը և կառավարություններին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրի 19-րդ հոդվածը, որը սահմանում է խոսքի ազատությունն իբրև մարդու հիմնարար իրավունք:
Մայիսի 3-ը Մամուլի ազատության միջազգային օր է հռչակել Միացյալ Ազգերի Կազմակերպությունը,1993 թվականին: Օրվա ընտրության պատմությունը հետեւյալն է. 1991 թվականի մայիսի 3-ին կնքվել էր Վինդհուքի /Վինդհուք, Նամիբիա/ հռչակագիրը, երբ UNESCO-ի և ՄԱԿ-ի համատեղ համաժողովին սահմանվել էին աֆրիկյան մամուլի ազատության և բազմակարծության սկզբունքները:

2011թ.-ին Մամուլի ազատության համաշխարհային օրը հյուրանկալելու է Վաշինգթոնը` մայիսի 1-3 նախատեսված միջոցառումներով: Այս տարվա թեման է «21րդ դարի մեդիան. նոր հեռանկարներ, նոր խոչընդոտներ»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի՝ օրվա առիթով հղված ուղերձում հատուկ նշվում է ազատ արտահայտման իրավունքը պետք է փոխանցվի օն-լայն աշխարհին:

Ուղերձում ասվում է, որ անցած 10 տարիներին աշխարհում ավելի քան 500 լրագրող է կորցրել իր կյանքը, որոնցից 60-ը միայն 2010թ.-ին. «Պետական իշխանություննեը պետք է ամեն ինչ անեն անպատժելիության դեմ պայքարելու եւ լրագրողների անվտանգությունը պաշտպանելու համար»:

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված կոնֆերանսի տեղ է ընտրվել ԱՄՆ մամուլի թանգարանը՝ Newseum-ը: Միջոցառումներից շատերին հնարավոր կլինի հետեւել օն-լայն հեռարձակումների միջոցով:

2011թ.-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներին կարելի է հետեւել Twitter-ում եւ Facebook-ում: Նրանք, ովքեր  Twitter-ում Մայիսի 3-ի թեմայով գրառումներ են կատարելու, խնդրվում է օգտագործել #WPFD հեշթագը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *