Ադմինիստրատիվ օգնականի աշխատանք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում

10.02.2017, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ադմինիստրատիվ աշխատակցի՝ աջակցելու կազմակերպության աշխատանքներին: Տեխնիկական տնօրենի անմիջական վերահսկողությամբ նա պետք է օգնի մենեջերներին և մյուս աշխատակիցներին՝ կատարելով կազմակերպչական տարբեր հանձնարարություններ:

Աշխատանքային պարտականություններ

  • հետևել կազմակերպության գրասենյակի ընդունարանի տարածքին, ընդունել և ուղղորդել հյուրերին,
  • պատասխանել զանգերին, նամակներին, հրավերներին, էլեկտրոնային նամակներին և դրանք ժամանակին փոխանցել հասցեատերերին,
  • օգնել ադմինիստրատիվ աշխատանքներում՝ նամակագրություն, պատճենահանում, լուսապատճենում և այլն,
  • իրականացնել ուղևորությունների, գիշերակացի ամրագրումներ կազմակերպության աշխատակիցների և հյուրերի համար,
  • էլեկտրոնային օրացույցում կատարել նշումներ կազմակերպության միջոցառումների, գործուղումների մասին, մուտքագրել անհրաժեշտ այլ ինֆորմացիա,
  • համալրել գործընկերների կոնտակտների բազան,
  • համակարգել կազմակերպության գրադարանը,
  • համակարգել տպագիր և էլեկտրոնային փաստաթղթերը համապատասխան թղթապանակներում,  
  • հետևել գրասենյակի ընդհանուր կարգուկանոնին, ապահովել սարքավորումների և անհրաժեշտ պարագաների/պիտույքների առկայությունը,
  • կատարել այլ հանձնարարություններ՝ բարձր որակով և սահմանված ժամկետներում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն հումանիտար կամ համապատասխան այլ կրթություն,  
  • նվազագույնը 2 տարվա ադմինիստրատիվ աշխատանքի փորձ,
  • հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • կազմակերպչական, բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • համակարգչային գիտելիքներ, գրասենյակի կառավարման համակարգերի և գործընթացների իմացություն,
  • քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ:

Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև փետրվարի 20-ը իրենց համառոտ կենսագրությունն ուղարկել assistant@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով` նամակը վերնագրելով «Administrative Assistant»: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?