2011.02.01,

vox populi

«Աշխատանք բացարձակապես չի տարվում կայքերն ակտիվ պահելու համար»

Քանի որ աշխատանքս կապված է ինտերնետի հետ, օրվա մեծ մասն անցկացնում եմ Ինտերնետում, հետեւաբար տեղեկատվություն հիմնականում ստանում եմ այդտեղից։ Բացի այդ՝ իմ կարծիքով՝ Ինտերնետն այժմ տեղեկատվություն ստանալու ամենաարդի միջոցն է: Թեեւ հայկական համարյա բոլոր կայքերում լուրերը կրկնվում են, կարողանում եմ գտնել մեկ-երկու լուր, որոնք տարբերվում են մնացածից: Հայկական կայք ասելով հասկանում եմ առաջին հերթին գրագետ հայերեն լեզվով կայք, որն, իհարկե, կարող է ունենալ նաեւ այլ լեզուներով տարբերակներ, բայց հայերենը  պարտադիր է: 

Բացվում են լրատվական կայքեր կամ պորտալներ, որոնք առաջին հայացքից նյութերով լցված են թվում, բայց արդյոք ճի՞շտ եւ լու՞րջ է մտնել մի կայք, որտեղ բոլոր նյութերը վերցված են տարբեր արտասահմանյան, մասնավորապես ռուսական կայքերից: Այդպիսի դեպքերում ավելի հետաքրքիր է օգտվել հենց աղբյուրներից: Աշխատանք բացարձակապես չի տարվում կայքերն ակտիվ պահելու համար:

Կայքերի մյուս ընդունված մոտեցումն է, երբ ամեն բաժնում մի քանի նյութ է դրվում եւ թարմացվում է շատ հազվադեպ: Կայքերը պետք է դինամիկ լինեն, նույնիսկ այն կայքերը, որոնք նեղ մասնագիտական են, պետք է առնվազն ամիսը մեկ թարմացվեն եւ ունենան հարց ու պատասխանի տեղ: Լինում են կայքեր, որոնց էլ. փոստը բացարձակ չի համապատասխանում կայքին: Երբեմն կայքը շատ նման է լինում մեկ այլ կայքի՝ թե՛ դիզայնով, թե՛ նյութերով: Ուշադրություն է պետք դարձնել դիզայնին եւ հարմարավետությանը:

 Իրինա Թովմասյան
«Հեքիաթն է կանչում» հաղորդաշարի հաղորդավարուհի, Heqiat.am կայքի հիմնադիր, շուկայագետ

Համալսարանը՝ «Ինտերլինգվա» լեզվագիտական համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա
Դպրոցը՝ N 132, 149, Ժուոնալիստի Պատանի Դպրոց 
Սիրելի երաժշտությունը՝ ջազ, օպերա, փոփ
Սիրելի գրքերը՝ «Մարտին Իդեն», «Սեւ եւ կարմիր»
Սիրելի ֆիլմերը՝ «Կյանքը հրաշալի է»
Սիրելի սպորտաձեւը՝ “wind-serfing”, հեծանվավարություն, լող
Սիրելի արտահայտությունը՝ Don’t cry when the sun is gone, because the tears won’t let you see the stars (Violeta Parra)

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *