Ճամփորդական դրամաշնորհներ հետաքննող լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է ճամփորդական դրամաշնորհների մրցույթ հետաքննող լրագրողների համար։

Մրցույթն անցկացվում է «Մեդիան քաղաքացիաների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում և նպատակ ունի աջակցել Հայաստանում հետաքննական լրագրության զարգացմանն ու լրագրողների միջազգային համագործակցությանը։

Մրցույթի արդյունքում ընտրված 2 լրագրող հնարավորություն կունենա փորձի փոխանակման ծրագրի շրջանակում այցելել Մերձբալթյան երկրների, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի լրատվամիջոցներից կամ հետաքննական լրագրության կենտրոններից մեկը, մասնակցել խմբագրության աշխատանքներին, կատարել հետազոտություններ կամ իրականացնել համատեղ հետաքննություններ։

Ճանապարհածախսը և կեցության ողջ ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն հյուրընկալող խմբագրությունների հետ։

Դրամաշնորհ ստացած լրագրողները կարող են իրենք առաջարկել այն լրատվամիջոցը, որի հետ կցանկանան համագործակցել (եթե ունեն գործընկերներ կամ աշխատանքային համագործակցություն տվյալ լրատվամիջոցի հետ):

Մրցույթին մասնակցելու պայմաններն են՝

  • առնվազն 3 տարվա լրագրողական փորձ,
  • լրագրողական հետաքննությունների փորձ,
  • անգլերենի և/կամ հյուրընկալող խմբագրության ազգային լեզվի իմացություն: 

Այցի տևողություննը 7-10 օր է։ Դիմելու համար անհրաժեշտ է [email protected] հասցեին ուղարկել լրացրած հայտադիմումը (այն կարող եք ներբեռնել այստեղից), կենսագրական (ռեզյումե), լրագրողական հետաքննության 3 հրապարակված/հեռարձակված աշխատանք (հոդված, ռեպորտաժ, ռադիոնյութ և այլն):

Նախնական ընտրությունն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

Նախապատվությունը կտրվի այն լրագրողներին, որոնք կներկայացնեն հետաքննությունների որոշակի թեմաներ ու կհիմնավորեն, թե ինչ արդյունք են ակնկալում ճամփորդությունից։

Ճամփորդական դրամաշնորհային ծրագրի շրջանակում պատրաստված հետաքննությունները պետք է հրապարակվեն մինչև 2019թ-ի օգոստոսի 31-ը։

Մասնակցության դիմումների ընդունման վերջնաժամկետը 2019թ-ի ապրիլի 19 է։

Ճամփորդական դրամաշնորհները տրամադրվում են Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *