«Ինտերնետը մեդիայի ռենեսանսն է»

«Ինտերնետը մեդիայի ռենեսանսն է»
Ագնեշկա Հոլանդ
Լուսանկարը՝ «Ոսկե ծիրան»-ի
« Ես հավատում եմ, որ ինտերնետը մեդիայի վերածնունդն է՝ ռենասանսը, քանի որ մարդիկ համացանցում միայն պասիվ սպառողներ չեն, որոնք զվարճանք ու ինֆորմացիա են փնտրում, այլ գործողություն կատարողներ են »

Լեհ կինոռեժիսոր, սցենարիստ Ագնեշկա Հոլանդը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր, ով Երեւան էր բերել իր նոր «Խավարում»՝ «In darkness» ֆիլմը։ Ֆիլմի առանցքում նացիստների կողմից բռնազավթած Լվով քաղաքի մի քանի հրեական ընտանիքների աներեւակայելի փրկությունն է։

Փրկություն, որի գինը մեկ տարուց ավելի տեւած մթությունը, սարսափն ու գարշահոտն էին։ Ագրեսիայով բռնկված Լեհաստանում սակավ անվտանգ տարածքներից էին կոյուղախողովակաները, որոնք էլ Ագնեշկա Հոլանդի համար դարձել են հիմնական նկարահանման տաղավարները։ Խավար ու միաժամանակ հույսով  լի ընդհատակյա կյանքը զարմանալի վարպետությամբ է վերստեղծված։

«Ես չեմ ընտրել նյութը, նյութն է ընտրել ինձ։ Ես միշտ կարծես փորձել եմ իմ ներքին համակարգը պաշտպանել ու այլեւս չանդրադառնալ Հոլոքստի թեմային, բայց չստացվեց։ Մտածեցի, որ ես ճիշտ մարդ եմ ու առավել զինված եմ Երկրորդ աշխարհամարտի ու հրեաների խնդիրներին անդրադառնալու համար»,- ասաց նա Երեւանում։

Ագնեշկա Հոլանդը վստահ է, որ ոչ թե պատմական, այլ վերին աստիճանի արդիական ֆիլմ է նկարահանել՝ նշելով, որ մինչ օրս էլ դժվար է հասկանալ ագրեսիայի ակունքները ու նշմարել այն սահմանագիծը, որը բաժանում է մարդկայինն ու հրեշավորը։

Մենք այդպես էլ չենք կարողացել արժանահավատ ու որակյալ ֆիլմ ստեղծել հայոց ցեղասպանության մասին, կարծես չենք կարողանում հաղթահարել Ցեղասպանության ցավը։ Նյութի ու ստեղծագործողի միջեւ դիստանցիան անհրաժե՞շտ գործոն է։

Կարծում եմ՝ դիստանցիան այդքան էլ պետք չէ։ Օրինակ՝ Երկրորդ աշխարհամարտի մասին լավագույն ֆիլմերը միանգամից պատերազմից հետո են ստեղծվել։ Իհարկե, որոշ նյութեր դժվար են ենթարկվում մեկնաբանման (ասենք Ստալինյան տեռորը), եւ շատ ռեժիսորներ չեն կարողանում թեմայի արժանի արտացոլումը գտնել։ Ընդհանրապես դաժան, սարսափելի մարդկային փորձը դժվար է ֆիլմ դառնում։ Ինչպես նաեւ քաղաքականությունը, որի պղտոր ու անորոշ իրավիճակը բարդ է վերածել ֆիլմի։ Կարող եմ միայն ասել, որ Հայոց Եղեռնի մասին ամբողջական ֆիլմ նկարահանելու ժամանակը եկել է։

Ասուլիսի ժամանակ Դուք նշեցիք, որ եթե ֆիլմը իրադարձություն (event) չէ, այն պարզապես գոյություն չի ունենում ու չի ճանաչվում։

Այո, այդպես է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ «Խավարում» ֆիլմը մեծ թվով հանդիսատես ունեցավ Լեհաստանում, առավել հետաքրքրված էին երիտասարդները։ Պետք է պայքարել հանդիսատեսի համար, քանի որ ավելի ընկճող բան չկա, քան նկարահանել ֆիլմ, որը ոչ ոք չի նայելու։ Վերջին 20 տարիներին մենք ապրում էինք մի աշխարհում, որտեղ մարդիկ306
խուսափում էին իրական կոնֆլիկտների
ց ու պրոբլեմներից, չէին ուզում իրենք իրենց դժվար, ցավագին հարցեր տալ, խորշում էին ցավից ու վախենում էին այն ամենից, ինչը արագ, դինամիկ եւ զվարճացնող չէր։ Ասածս վերաբերում է ոչ միայն հասարակ մարդկանց, քաղաքական գործիչներին, այլեւ մեդիային։

Կարծում եմ հիմա մարդիկ սկսում են արթնանալ՝ հասկանալով, որ այլեւս չեն կարող փախչել դժվար, սոցիալական ու գոյաբանական հարցերից։ Տպավորություն է, որ նոր լսարան է գոյանում։ Եվ դա տեղի է ունենում ճգնաժամի շնորհիվ։ Եվրոպայի հարուստ հատվածը այլեւս չի աստվածացնում սպառման ծավալների վրա հիմնված տնտեսական աճը։ Եւ հասկանալի է, որ Եվրոպան (շուտով նաեւ Ասիան) այլեւս նույնը չեն լինի։ 

Իսկ ի՞նչպիսին է այսօրվա մեդիա դաշտը։

Կարծում եմ՝ մեդիան այսօր բավականին հիմար վիճակում է հայտնվել։ Մեզ բոլորիս հարկավոր է հետ վերադառնալ ու ամեն ինչ նորից սկսել։

Ողջ աշխարհում մեդիան անկում է ապրում՝ կարծես մոտենալով իր այսօրվա ֆորմայի վերջնագծին։ Եթե անտեսենք ինտերնետի բավականին վտանգավոր կողմերը, կստացվի, որ ինտերնետը նաեւ փրկություն է։ Ես հավատում եմ, որ ինտերնետը մեդիայի վերածնունդն է՝ ռենեսանսը, քանի որ մարդիկ համացանցում միայն պասիվ սպառողներ չեն, որոնք զվարճանք ու ինֆորմացիա են փնտրում, այլ գործողություն կատարողներ են։ Եվ եթե նրանք գործում են, ապա անպայման պետք է նաեւ ստեղծագործեն ու ինչ-որ բան անեն իրենց կուտակած փորձի հետ։ Հատկապես նոր սերունդը։

Կարծում եմ, որ ինֆորմացիոն հեղափոխությունը անպայման արդյունաբերական հեղափոխության կհանգեցնի ու թույլ կտա մարդկանց փոխել աշխատանքային գործիքներն ու կառուցվածքները։ Իհարկե, նաեւ իշխելու նոր մեխանիզմներ կմշակվեն։

Մեդիան այս պայմաններում դիմակայելու համար նույնպես պիտի պայքարի  տարբեր ճանապարհներով։ Ճիշտ այնպես, ինչպես կինոարտադրողներն են պայքարում հանդիսատեսի համար։ Հիմա մեդիան պայքարում է՝ ցանկանալով լինել այնքան պոպուլիստական ու հիմար, որքան դա հնարավոր է։ Բայց որոշ պահի մեդիա կազմակերպությունները կկորցնեն (արդեն կորցնում են) իրենց դիտողին ու ընթերցողին, քանի որ մարդիկ ավելի գրագետ ու խելացի են մեդիա հարցերում։

Իսկ ինչո՞ւմ եք տեսնում ինտերնետի վտանգը։

Ինֆորմացիան չափազանց շատ է, եւ այն դառնում է ավելի ու ավելի մանր ու մասնատված, այսպես ասած՝ բաժանվում է

«Հիմա մեդիան պայքարում է՝ ցանկանալով լինել այնքան պոպուլիստական ու հիմար, որքան դա հնարավոր է։

Բայց որոշ պահի մեդիա կազմակերպությունները կկորցնեն (արդեն կորցնում են) իրենց դիտողին ու ընթերցողին, քանի որ մարդիկ ավելի գրագետ ու խելացի են մեդիա հարցերում»

ատոմների։ Այս մասնատված, խճճված տեղեկատվական դաշտում հնարավոր չէ համընդհանուր արժեքներ ստեղծել։ Դա անելու համար չափազանց մեծ լարում ու ջանքեր են պահանջվում։ Կարծում եմ՝ ինտերնետի ամենամեծ վտանգը մարդու համար այն է, որ ամեն ինչ չափազանց հեշտացվում է։ Դա նման է նրան, երբ մեկը  ծամում է ուտելիքը եւ հետո իր ծամածը դնում է մյուսի բերանը։ Եվ դրանով իսկ մարդը զրկվում է սեփական ուժերով ինֆորմացիան «ծամելու» հնարավորությունից։

Որոշ իմաստով՝ այո։ Կարծում եմ՝ աշխարհը միաժամանակ երկու ուղղությամբ է շարժվում. մի կողմից անխուսափելիորեն քայքայվում են բոլոր եղած արժեքներն ու որակները, եւ զուգահեռ դրան՝ ստեղծվում են նոր արժեքներն ու որակները։ 

Ո՞րն է լինելու Ձեր հաջորդ ֆիլմը։

Չեխ պրոդյուսերներն առաջարկել են մի քանի մասանոց հեռուստաֆիլմ նկարահանել 1968-69թ թթ. Պրահայի մասին, ինչը կանեմ մեծ հետաքրքրությամբ, քանի որ այդ տարիներին ես ապրել եմ այդ քաղաքում ու «չեխական գարնան» ականատեսն եմ եղել, մասնակցել եմ ցույցերի, անգամ ձեռբակալվել եմ։

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture.
Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License