Միջազգային լրագրության դասընթաց Պրահայում

15.02.2017, Հայտարարություն

Միջազգային լրագրությամբ հետաքրքրված ուսանողների համար Պրահայում անցկացվելու է դասընթաց: Նրանք հնարավորություն են ստանալու մնալ երկրում և լրագրողական նյութեր պատրաստել հայտնի «TOL» օնլայն ամսագրի համար:

Դասընթացն իրականացվելու է սույն թվականի հուլիսի 9-17-ը: Իրենց փորձով մասնակիցների հետ կիսվելու են տեղական և միջազգային մասնագետներ՝ «Reuters»-ից, «CNN»-ից, «BBC»-ից, «Radio Free Europe»-ից, և «Czech Television»-ից:

Մասնակիցները նրանցից կսովորեն, ինչպես մտնել միջազգային լրատվության դաշտ, մասնագիտական առումով իրենց տեղը գտնել օտար քաղաքում, հետաքրքիր գաղափարներ առաջարկել խմբագիրներին, գտնել մինչ այդ անհայտ պատմություններ: Փորձառու մասնագետներից նրանք կիմանան ինչպես անվտանգ մնալ դժվարությունների ժամանակ և անկանխատեսելի պայմաններում, խուսափել ընդհանուր և մասնագիտական սխալներից, հարմարեցնել իրենց պատմությունները մեդիայի բազմազանությանը:

Դասընթացի մասին մնացած մանրամասներին ծանոթացեք այս հղումով: