Ինչպես է «Թայի» օնլայն լրատվամիջոցը վարպետության դասերի միջոցով փորձում առավելագույնի հասցնել իր ընթերցողների թիվը

16.03.2012, Մեդիագլոբ

«Թայի»(*) էլեկտրոնային լրատվամիջոցի որոշման մեջ  «Իսկ ինչո՞ւ ոչ մե՛նք» հստակ համոզմունքը կա, համաձայն որի եւ պլանավորվել են ընթերցողներին ուղղված դասընթացները: Վանքուվերյան լրատվական կայքը հայտնի է  ֆինանսական եւ արտադրական գործունեության փորձարարական մոտեցմամբ, եւ այս նախագիծը, որն իրենք անվանում են «վարպետության դասեր», նույնպես էքսպերիմենտ է:

«Թայի»  դասընթացները բաղկացած են յոթ ուիքենդյան դասերից, որոնք վարելու են լրատվամիջոցի աշխատակիցներն ու լրագրողները: Թեմաները տարբեր են. սկսած լուսանկարչությունից ու հուշագրությունից, վերջացրած փաստաթղթերի բացահայտումով ու սակավաբյուջե քաղաքական արշավների ներկայացումով: 
Երկօրյա սեմինարը փոքրաթիվ խմբերի համար է, ինչն էլ ըստ կազմակերպիչների՝ ավելի արդյունավետ է դարձնում գործնական պարապմունքը՝ մասնակիցներին տալով ավելին, քան երկուշաբթի առավոտյան սկիզբ առնող պարտականության կատարման զգացումը:

«Թային», իհարկե, առաջին լրատվական կազմակերպությունը չէ, որը փորձում է վճարովի դասընթացների միջոցով ընդլայնել իր հիմնական ունեցվածքը՝ անձնակազմի տաղանդը: Նյու Յորք Թայմսի Գիտելիքների Ցանցն, օրինակ, հասել է նրան, որ թույլ է տալիս ուսանողներին գործընկեր համալսարանում կրեդիտներ հավաքել՝ բակալավրիատի աստիճանի համար: Սակայն «Թայի» փորձն ավելի մասշտաբային է. կայքն ուշադրություն է դարձնում ոչ միայն իր լսարանի յուրահատուկ աշխարհագրությանը, այլեւ որոշ չափով գաղափարական ուղղվածությանը («Թայը» «ձախ» հայացքների ջատագով է): Նրանք ձգտում են գտնել այն մարդկային տեսակը, որն իրեն նույնացնում է «Թայի» ընթերցողի հետ,  եւ  դա օգնում է «Թային» վարպետության դասերը օգտագործել ոչ միայն եկամուտ ստանալու, այեւ  համայնքի խնդիրները հետազոտելու եւ լուսաբանելու գործում:

«Թայի» հիմքում շատ կոնկրետ փիլիսոփայություն է . լինել ավելին, քան «միակողմանի հրապարակումն» է, փորձել «բաց» լինել համայնքի համար՝ դառնալով հասարակության ակտիվ ու դրական անդամ:- նշում է «Թայի» խմբագիր Դեյվիդ Բիրսը,- Դա է հիմնական գաղափարը: Նաեւ ուզում ենք գումար վաստակել»:  Լրագրությունը գիտելիքներ է տալիս, ինչպես նաեւ քաղաքացիական կյանքում օգտակար տեղեկատվություն ու հմտություններ փոխանցում: «Ամեն անգամ դասընթաց առաջարկելիս մենք ուզում ենք մարդկանց հնարավորություն տալ իրենց ունակությունների սահմաններում առավել արդյունավետ լինել»,- ասում է Բիրսը:

«Թային»  ուզում է նաեւ հրապարակումների եւ իր լսարանի միջեւ ավելի ամուր կապ ստեղծել եւ   մի քանի օրերի ընթացքում ապահովում է նյութերի հեղինակների շփումը: Մինչ «Թային» փորձում է ընդլայնել իր լսարանը, Բիրսն ասում է, որ իրենք իրատես են եւ գիտակցում են, որ իրենց հրապարակումները գրավիչ են միայն սահմանափակ լսարանի համար: Եվ այդ հանգամանքը ստիպում է էլ ավելի արժեվորել լսարանի հետ եղած կապերը:

«Թային» իր գործունեությունը սկսել է 2003 թվականի վերջին, այնպես որ մարդիկ բավական ժամանակ են ունեցել մեր լրագրողների աշխատանքի որակին ծանոթանալու համար , - ասում է նա: «Եվ սա մարդկանց մեր աշխատանքն ավելի հասանելի դարձնելու եւս մեկ հնարավորություն է»:
Ո՞վ է «Թայիի» ընթերցողը. Բիրսն ասում է, որ իրենց ընթերցողները սոցիալական, կայուն զարգացման, քաղաքական հարցերով մտահոգ եւ, ինչու՝ ոչ, սեփական աճի մասին մտածող մարդիկ են: Այս ամենն արտացոլված է առաջարկվող դասընթացներում, որոնց արժեքը համապատասխանում է Վանքուվերի տարածքում կազմակերպվող չափահասների դասընթացների գներին:

Եթե նրանց հաջողվի ապահովել յուրաքանչյուր դասընթացի մասնակիցների բոլոր քսան տեղերը կամ գոնե դրանց կեսը (հաշվի առնելով գնային քաղաքականությունը), նրանք կկարողանան զգալի եկամուտ բերել կայքին՝ ապագայում երաշխավորելով վարպետության դասերի հաջորդ փուլը:

«Թայի» ոչ մեծ լինելու հանգամանքը հնարավորություն է տալիս էքսպերիմենտների ժամանակ մանեւրել», - ասում է Բիրսը: Դասընթացները տեղի են ունենալու «Թայի»  սեփական խմբագրությունում, ընդ որում՝ շատ հավելյալ ծախսերը (նյութերը, քեյթրինգը)  հոգալու են հովանավորները (օրինակ,Whole Foods  ընկերությունը): «Թայի» պրոպագանդմամբ եւ օժանդակմամբ զբաղվող Ջուլի  Ջենքինսն ասում է, որ դասընթացները գովազդատուների ու ընթերցողների հետ կապ հաստատելու հնարավորություն են:
«Սա բնական քայլ էր մեզ համար: Եվ այն շատ ոգեւորիչ է»,- ավելացնում է Ջենինքսը:

Բնօրինակը հրապարակվել է Niemanlab-ում

(*)«Թային», անկախ ամենօրյա առցանց ամսագիր է, որի խմբագրությունը գտնվում է Վանքուվերում, Կանադա: Թայի անվանումը կապված է սաղմոն ձկան հետ: 

Հեղինակ՝ Մելերի Ջին Թենոր,
Թարգմանությունը՝ Քրիստինա Հարությունյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?