Դրամաշնորհ ռուսերեն մեդիաարտադրանք ստեղծելու համար

13.02.2017, Հայտարարություն

Լրագրողների համար միջազգային կենտրոնը (ICFJ) և Մեդիա բազմաբանության ինստիտուտը (MDI), տարածաշրջանից ընտրված գործընկերների և փորձագետների միջոցով ցանկանում են օգնել անհատներին, մեդիային, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ստեղծել որակյալ բովանդակություն ռուսախոս լսարանի համար:

Այս նպատակի իրագործման համար նախատեսված է դրամաշնորհ 5000-100 000 դոլարի սահմաններում: Ծրագիրը բաց է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Էստոնիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի դիմորդների համար:

Նախապատվությունը կտրվի նորարար և ժամանցային ծրագրերին, որոնք կապահովեն որակյալ նորություններ և տեղեկատվություն Եվրասիայի ռուսալեզու բնակչության համար: Ժանրեր կարող են տարբեր լինել՝ ժամանցային շարքեր, երիտասարդական ուղղվածությամբ բովանդակություն, հումորային-երգիծական, մշակութային ծրագրեր և վավերագրական ֆիլմեր:

Ընտրված մասնակիցները կստանան ֆինանսական աջակցություն, որպեսզի կարողանան փակել իրենց նախագծերի ծախսերը, այդ թվում տեխնիկական և խորհրդատվական:

Առաջարկներն ընդունվում են մինչև սույն թվականի մարտի 15-ը:

Որպես արդյունք կարող են դիտարկվել ֆիլմերը, տեսանյութերը, մոբայլ ափփ-ը, այլ նորարարական մեդիա հարթակները:

Այլ մանրամասների ծանոթացեք այս հղումով: