Դրամաշնորհային մրցույթ լրագրողների համար

Journalismfund.eu լրագրողներին առաջարկում է մասնակցել անդրսահմանային և եվրոպական հարցերով հետազոտությունների հետաքրքիր գաղափարների մրցույթի։

Պատմությունները պետք է վերաբերեն Եվրոպայում որոշակի թիրախային խմբերի։

Journalismfund.eu դրամաշնորհները ուղղված են Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների լրագրողների աջակցմանը։

Մասնակցության չափորոշիչներն են՝

  • մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն ֆիզիկական անձինք,
  • մասնակիցները կարող են լինել արհեստավարժ լրագրողներ,
  • ուսանողները չեն կարող մասնակցել մրցույթին,
  • այն լրագրողները, որոնց նախկինում տրամադրվել է Journalismfund.eu-ի դրամաշնորհ, կարող են կրկին հայտ ներկայացնել, սակայն ժյուրին հայտի գնահատման ժամանակ հաշվի կառնի նախորդ դրամաշնորհի արդյունքները։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019թ․ հունվարի 14-ն է։ Մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել այստեղ։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *