Վրաց-աբխազական հակամարտությունն ու մեդիան

13.01.2014, Խաչմերուկ

20 տարի է անցել այն օրվանից, երբ Աբխազիան դուրս եկավ Վրաստանի իրավասության սահմաններից։ Առաջացավ նոր սերունդ։ Շատ ժամանակ ու ռեսուրս է ծախսվել տեղի ունեցածը գնահատելու և հարաբերությունների ձևերը վերագնահատելու համար։ Տեղի կունենա՞ արդյոք հաշտեցում հասարակությունների միջև, ե՞րբ և ի՞նչ ձևով։ Վրացական մեդիան ակտիվ զբաղվում է հաշտության գաղափարը մասսայականացնելով, սակայն միևնույն
է՝ աբխազների մասին մենք հիշում ենք միայն պատերազմի տարելիցին։

Մեզ համար դժվար էր դուրս գալ սեփական կաղապարից ու  իրադարձությունները, վերլուծել կողքից,  բայց նման փորձեր վրացական մեդիայում արդեն սկսվել են։ 

Էկա Խոպերիայի թոք շոուն, որը հեռարձակվում է «Իմեդի»  հեռուստաալիքով նոյեմբերի 27 -ին նվիրված էր վրաց-աբխազական հարաբերություններին ու դրանց վերականգնման հեռանկարներին։ Հաղորդման վերնագիրը բարեկամական էր՝ «Ուղերձ աբխազներին»։

««Ուղերձ աբխազներին» հաղորդումը մենք  սկսեցինք պատերազմի կադերով և պատճառները «պարզաբանելով». արդյո՞ք դա քաղաքացիական դիմադրություն էր, ո՞ր կողմն է ավելի շատ մեղավոր դրա մեջ և այլն։ Հաղորդման վերջին հատվածում որպես հյուր հրավիրված հայտնի մարդիկ հիշում էին Աբխազիան ու խոսում նոստալգիայի մասին, որն իրենց չի լքում։ Բայց ամենակարևորն այն էր, որ հաղորդման մեջ խաղաղ հարաբերությունները վերականգնելու ցանկություն ու դրական լիցքեր կային։ Պատերազմի ժամանակ որդուն կորցրած աբխազ կնոջը ցավակցող վրացի որդեկորույս մայրը, ներողության հայտնելն ու ներում հայցելը ուղերձներ  են այն մասին, որ մենք կարող ենք միասին ապրել, ու դա մեզ մոռտստացվում է։ Սրանք էին հաղորդման երկրորդ հատվածի շեշտադրումները։

Մեդիայի կողմից հակամարտությունների մարդկայնացման նախադեպ էր Գիվի Բարիկաշվիլիի «Մի վշտացիր» հաղորդումը (նույնպես «Իմեդի» հեռուստալիքի եթերում), որի ժամանակ հանդիպեցին իրար վաղուց չտեսած վրացիներն ու աբխազները։ Հաղորդման համար գրվել էր «Սուխումի» երգը, որը կատարում է «Սեպաս բիչեբի» խումբը։ Բայց նման բաներ հազվադեպ են պատահում, այն էլ՝ զգացմունքայնության ֆոնի վրա, ինչը բավարար չէ հաշտությանն  ընթացք տալու և փոխադարձ վստահության հասնելու համար։

Մեյնսթրիմ մեդիան աբխազների մասին հիշում է այն ժամանակ, երբ սահմանի վրա խնդիր է առաջանում, կամ էլ երբ դե ֆակտո նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարություն է անում, Ռուսաստանը ճանաչում է նրանց ինքնիշխանությունը։ Պետք է նշել, որ հակամարտությունների լուսաբանման մեջ մեդիան «հետևում» է հանրային ու քաղաքական գործիչների մեկնաբանություններին և տրամադրություններին։

Մինչև 2008 թվականը վրացական մեդիան փորձում էր լուսաբանել հակամարտությունների մարդկային կողմը, ուղղված էր դեպի  արցունքներն ու նոստալգիան՝ ապացուցելու համար վրացիների ու աբխազների «եղբայրությունը»։  Բայց օգոստոսյան պատերազմից հետո իրավիճակը փոխվեց։ Վերաինտեգրման նախարար Պաատա Զաքարեիշվիլին Հենրիխ Բյոլի կենտրոնում ամենամսյա  հանրային քննարկման ժամանակ հայտարարեց, որ 2006 թվականին Կոդորի կիրճ  զինված ուժեր մտցնելուց հետո վրաց-աբխազական փոխհարաբերություների վերականգնման գործընթացը կանգնել է, իսկ 2008 թվականի պատերազմն  ամբողջովին քանդել է քսանամյա կապերը։

«2006 թվականի հարաբերություններին վերադառնալու համար մեզ գոնե 2 տարի է հարկավոր։ Դրանից հետո ամենաքիչը 6 տարի պետք կգա ստանալու համար արդյունքներ, որոնց մասին Վրաստանի քաղաքացին կասի՝ մենք ճիշտ քաղաքականություն ենք վարում։ Դա անպիսի ժամանակ է լինում, երբ ցանկացած հակամարտություն այնքան է հասունանում, որ կողմերը  վստահում են իրար ու պատրաստվում են նոր քայլ անելուն», - նշեց Զաքարեիշվիլին։

Վերջին ժամանակներում Վրաստանում իշխանության եկած նոր ուժը փորձում է ջերմացնել հարաբերությունները աբխազների ու օսեթների հետ, ինչը արտացոլվում է մեդիայում։

Վերջին շաբաթների թեման Զաքարեիշվիլիի գերատեսչության անվանափոփոխություն էր։ Հունվարի մեկից Վերաինտեգրման նախարարությունը կոչվում է  Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարարություն։ Նախարարի խոսքով՝ «սա ամենաչեզոք անվանումն է, մենք այդպիսով կվերացնենք նրանց փաստարկները, քանի որ մինչև այժմ աբխազներն ու օսեթներն ասում էին, որ «վերաինտեգրացիա» բառը իրենց համարն անընդունելի է, սակայն չէին նշում, թե որ անվանումն է իրենց ձեռնտու։ Այն, ինչ մենք ընտրել ենք, չեզոք անվանում է, նրանց համար դժվար կլինի դրա դեմ որևէ բան ասել։ Կարծես թե ոչ մի էական բան չի փոխվում, բայց մյուս կողմերը հակափաստարկ չեն ունենա, ու ես հույս ունեմ, որ նրանք ավելի պրոգրեսիվ կդառնան»։

Սա իհարկե լավ որոշում է, բայց կարևորը ոչ թե ձևն է, այլ՝ բովանդակությունը։ Այս տրամաբանությամբ մենք ամեն օր փողոցներում ցուցանակներ ենք տեսնում՝ «Մենք կվերադարձնենք Աբխազիան» գրությամբ, ճանապարհային նշանների վրա նշված է հեռավորությունը դեպի Սուխում, բայց կոնֆլիկտի խորը և գործնական կարգավորման համար ոչինչ արված չէ։  Վրացական մեդիան նույնպես այդ կերպ մակերեսային է  հակամարտությունների լուսաբանման ժամանակ։ Ավելին, հաճախ այն ընկնում է երկու ծայրահեղությունների մեջ։ Հակամարտության դրական լուսաբանման դեպքում մենք ունենում են չափազանցված զգացմունքայնություն, ինչը մի տեսակ արհեստական է թվում ու նույնիսկ նյարդայնացնում է։ Մյուս կողմից տեղի է ունենում հակամարտության մակերեսային լուսաբանում՝ նորություններ թողարկման մակարդակով։  Մեդիան հաճախ նպասոտւմ է «ուռա պատրիոտիզմ» համոզմունքին, ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ հենց մեդիան է արժեզրկել  ամենաարժեքավոր աևտահայտությունը՝ «Մենք կվերադարձնենք Աբխազիան»։

Տարբեր նախաձեռնող խմբերի աջակցությամբ հաճախ են անկացնում վրաց-աբխազա-օսեթկանա հանդիպումներ, կլոր սեղաններ ու ճամբարներ, բայց վրացական մեդիային այդ ընթացքում հետաքրքրում են կրիմինալի, սեքսի ու քաղաքական թեմաները (ԶԼՄ-ներին կշտամբել չի լինի, նրանք պայքում են վարկանիշի համար), որոնք նրա ամենօրյա հացն են ապահովում։ Բայց չէ՞ որ նման հանդիպումների լուսաբանումը կնպաստեր չեզոք, բալանսավորված տեղեկատվությանը երկու կողմերի համար։ Դա վրացական կողմին ցույց կտար, թե ինչ են ուզում աբխազները, պատրա՞ստ են ապրել մեզ հետ, ի՞նչ խնդիրներ ունեն, ո՞րն է մեր հաշտեցման հեռանկարը։ Մյուս կողմն էլ կտեսներ վրացիների տրամադրվածությունն ու վերաբերմունքը դրա նկատմամբ։

Բանասեր Լեվան Գիգինեիշվիլինի «24 սաատի» թերթին տված հարցազրույցում մարդասիրությունը հետևյալ կերպ է նկարագրում. «Հույներն  այսպիսի հարց ն տալիս. գոյություն ունի՞ ոևէ ֆունդամենտալ հմտություն, որը չի կարող իջեցվել որևէ կոնկրետ հմտության մակարդակի, և ունի համամարդկային բնույթ։ Այսինքն՝ այն  կատարելագործված է ինպես մարդը Այդ տերմինն  անվանել են «բարեգործ», «արժանապատվություն» (հունարենով - Arete, լատիներենով - Virtus), ինչը բնորոշ է մարդուն»։

Կարևոր է, որպեզի մեդիան, որը ստեղծում է մարդը, լինի մարդասիրական ու պարունակի այն ամենը, ինչը «բնորոշ է միայն մարդուն»։

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?