2011.02.09,

Նյուսրում

Պատգամավորներն ընդդեմ «ՀԺ» վճիռ. «Հաշվեհարդարի հոտ է գալիս»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2010 թվականի տարեկան զեկույցը: Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներն արձանագրող զեկույցը ընգրկում է 2010-ի ընթացքում լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները, ինչպես նաեւ տնտեսաքաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունը ԶԼՄ-ների վրա:

Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսքի ազատության նոր սահմանափակում է արձանագրել, որը համարում է նախորդ տարվա խոսքի ազատության բնագավառում օրենսդրական բացթողման արդյունք: Խոսքը Քաղաքացիական օրենսգրում նոր ավելացած 1087.1. հոդվածի մասին է («Պատվին արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման կարգը եւ պայմանները»):

Մելիքյանն այդ հոդվածով հենց լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու միտում է նկատում: Նա որպես օրինակ նշում է ԱԺ պատգամավորներն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթ հայցը՝ ավելացնելով, որ օրաթերթը որեւէ դատական նիստի չսպասելով՝ ինքը բացահայտել է իր աղբյուրը:

«Եթե խմբագրությունը նույնիսկ սխալվել է, իր սխալն զգացել է, եւ դա հաշվի չառնելն ուղղակի շատ տարօրինակ տպավորություն է թողնում: Սրանից հաստատ հաշվեհարդարի հոտ է գալիս»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Խոսքի ազատության կոմիտեի նախագահը արձանագրեց նաեւ, որ 2009 թվականին 2010-ի համեմատ նվազել է լրագրողների նկատմամբ բռնությունների թիվը. 9 դեպք՝ 2-ով պակաս նախորդ տարվա համեմատ: Կոմիտեն գրանցել է նաեւ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ այլ տեսակի ճնշման 19 դեպք՝ 5-ով ավել 2009-ի համեմատ: 5-ով ավելացել է նաեւ տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումների թիվը. 2010-ին գրանցվել է 18 խախտում:

 

 

 

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *