Կրթաթոշակի հնարավորություն. The Persephone Miel

17.02.2017, Հայտարարություն

«Pulitzer Center»-ը «Internews»-ի hետ համատեղ հայտարարում է կրթաթոշակի մրցույթ, որի նպատակն է օգնել զարգացող երկրների լրագրողներին ստեղծել այնպիսի լրագրություն, որը նրանք միշտ ցանկացել են և դուրս բերել իրենց  արտադրանքը երկրի սահմաններից դուրս:

Կրթաթոշակ ստանալու հնարավորություն ունեն նրանք, ովքեր սահմանափակ հնարավորություն ունեն այլ կրթաթոշակների դիմելու, ինչպես նաև իրենց աշխատանքը միջազգայնորեն տարածելու:

Դիմելու կարգը

«The Persephone Miel» կրթաթոշակը բաց է լրագրողների, գրողների, լուսանկարիչների, ռադիոարտադրողների, կինոգործիչների, խմբագրակազմերում ներգրավված և ազատ գրաֆիկով աշխատող լրագրողների, մեդիայի այլ մասնագետների համար:

Մեծապես խրախուսվում է, որ դիմեն զարգացող երկրների կանայք և լրագրողները: Դիմորդները պետք է տիրապետեն անգլերենին:

Ընտրություն

Ընտրությունը կատարելու են վերոնշյալ կազմակերպությունները, հիմնվելով առաջարկված ծրագրի և դիմորդի մասնագիտական աշխատանքների վրա: Ուշադրության կենտրոնում են լինելու այն ծրագրերը, որոնք ուսումնասիրելու են դիմորդի երկրի համակարգային խնդիրները՝ ապահովելու համապարփակ թեզ, ոչ թե անհատական հրապարակումներ:

Պայմաններ

Կտրամադրվի դրամաշնորհ 5000 դոլարի սահմաններում: Գումարը կարող է ծախսվել ինչպես ճանապարհորդելու, այդպես էլ աշխատանքի համար կարևոր նյութեր ձեռք բերելու համար: Վճարումը կատարվելու է երկու փուլով՝ առաջին մասը տրամադրվելու է նախքան աշխատանքը սկսելը, երկրորդ մասն՝ աշխատանքը հանձնելուց հետո:

Ընտրված թոշակառուները ծրագրի սկզբում կլինեն Վաշինգտոնում, կհանդիպեն «Pulitzer Center»-ի աշխատակազմի հետ, կունենան երկօրյա աշխատաժողով սպասվող աշխատանքի, դրա տեղայնացման և հանրայնացման ռազմավարության թեմայով:

Հայտերը պետք է ուղարկվեն անգլերենով, վերջնաժամկետը սույն թվականի մարտի 1-ն է:

Հայտը պետք է ներառի

  • Առաջարկվող ծրագրի նկարագրություն,
  • Բյուջեի նախահաշիվ,
  • Հեռարձակված կամ տպագրված աշխատանքի երեք օրինակ
  • Երեք մասնագիտական երաշխավորագիր
  • Ինքնակենսագրական

Կրթաթոշակի մասին այլ մանրամասներ հասանելի են այս հղումով: