Փաստերի ստուգումը ընտրությունների շրջանում. դասընթաց լրագրողների համար

23.10.2018, Հայտարարություն

Նոյեմբերի 10-11-ին  Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա դասընթաց լրագրողների համար փաստերի ստուգման թեմայով  (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ, ՄՆԿ գրասենյակ)։ 

Դասընթացը կազմակերպվում է «Հանրային լրագրության ակումբի» ՀԿ  «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրերի շրջանակներում:

Դասընթացը նպատակ ունի ներկայացել փաստերի ստուգման կարևորությունը՝ ընտրությունների շրջանում։ Լրագրողները հնարավորություն կունենան  ծանոթանալ փաստերի ստուգման հիմնական սկզբունքներին և գործիքներին, քննարկել  փաստերի ստուգման  մեխանիզմների կիրառումը հայաստանյան մեդիայում։

Դասընթացը կվարեն «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի» (OCCRP) տարածաշրջանային խմբագիրներ  Ջոդի Մաքֆիլիփսը (Jody McPhillips) և  Դեյվ Բլոսը (Dave Bloss):

Դասընթացին մասնակցության համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական info@pjc.am էլ-փոստին մինչև ս.թ. նոյեմբերի 4-ը և լրացնել մասնակցության հայտ հետևյալ ձևաչափով:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գայանե Միրզոյանին, ՀԼԱ, gayamir@gmail.com; 093 444 959 և Նարինե  Սաֆարյանին, ՄՆԿ, nsafaryan@mediainitiatives.am; 010 58 36 20 (119):

«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» նախագիծն իրականացվում է Միացյալ Նահանգների Մարշալի գերմանական հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի (Black See Trust)  ֆինանսավորմամբ, ինչպես նաև Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝  նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?