Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն․ դասընթաց քաղաքացիական կազմակերպությունների և նախաձեռնությունների համար

15.02.2019, Հայտարարություն

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու հնգօրյա դասընթացի՝ մեդիագրագիտության և փաստերի ստուգման թեմաներով։

Դասընթացի նպատակն է օգնել քաղաքացիական հասարակության խմբերին

  • ավելի լավ հասկանալ մեդիայի աշխատանքի սկզբունքները, գործառույթները, մասնագիտական կանոնները,
  • տարբերել որակյալ և թերի, հավաստի և կասկածելի լրատվությունը,
  • բացահայտել, բարձրաձայնել և ստուգել մեդիայում՝ իրենց գործունեության ոլորտներին վերաբերող փաստական սխալները, մոլորեցնող տեղեկությունները, անհիմն հայտարարությունները,
  • մասնակցել այդ թեմաների և ոլորտային խնդիրների մեդիաօրակարգի ձևավորմանը։

Մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու իրենց առաջարկած թեմաներն ու մասնագետների օգնության ստուգել կասկածելի տեղեկությունները հենց ծրագրի ընթացքում։

Դասընթացը կացնակացվի մարտի 11- 15 Երևանում` ՄՆԿ գրասենյակում: Մարզերից եկող մասնակիցների ճանապարհածախսն ու գիշերակացի կազմակերպումը հոգում է ՄՆԿ-ն։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել․

  • ինքնակենսագրություն (նշել հեռախոսահամար և էլ փոստի հասցե),
  • համառոտ նկարագրություն, թե որ ոլորտում եք աշխատում և ինչ խնդրահարույց հրապարակում/տեղեկություն եք ցանկանում հետազոտել։

Դիմումների վերջնաժամկետը մարտի 1-ն է։ Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝  mgrigoryan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով՝ նամակը վերնագրելով «Փաստերի ստուգում և մեդիագրագիտություն դասընթացի դիմում»:

Հարցերի դեպքում զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ.  010 583620:

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?