Տվյալներով պատմությունների մրցույթ լրագրողների համար

25.01.2019, Հայտարարություն

ՖորՍեթը հայտարարում է պատմությունների մրցույթ: Մրցանակը 1000 եվրո կամ անվճար մասնակցություն Կովկասի՝ տվյալների մասին պատմող ամենամեծ միջոցառմանը՝ DataFest Tbilisi 2019-ին:

Պատմությունները հրապարակվելու են ՖորՍեթի՝ տվյալներ ներկայացնող պատմությունների եվրասիական հարթակում, որտեղ հիմնական բովանդակությունը ստացվում է այդ տարածաշրջանից:

Մրցույթին ներկայացվող պատմությունները պետք է լինեն հավասարակշռված, լավ կառուցվածքով, հիմնված հուսալի տվյալների վրա, հանրային հնչեղություն ունեցող թեմայի վերաբերյալ:

Մասնակիցներն ազատ են ձևաչափի ընտրության հարցում՝ տեսանյութ, հոդված, ինֆոգրաֆիկա, ինտերակտիվ կամ խառը: Լայն է նաև ոլորտային ընդգրկումը՝ քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն, անվտանգություն և այլն:

Պատմությունները պետք է լինեն անգլերենով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի փետրվարի 18-ն է: Այլ մանրամասների և օնլայն հայտնին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?