«Բազմազանություն և հավասարություն» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխություն

27.08.2018, Հայտարարություն

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է «Բազմազանություն և հավասարություն» լրագրողական ամենամյա մրցանակաբաշխության մրցույթ ԼԳԲՏԻ անձանց առնչվող հարցերի լավագույն լրագրողական նյութի համար:

Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը ԼԳԲՏԻ անձանց հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:

Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

Մրցույթի մասնակցության չափանիշներն են`

  • Անհրաժեշտ է ներկայացնել 2018 թվականի հունվարից 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ԼԳԲՏԻ թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
  • Նյութերը պետք է լինեն հայերեն (անգլերեն տարբերակը՝ ըստ ցանկության):

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի լավագույն 3 նյութերը։ Առաջին տեղը զբաղեցրած նյութի հեղինակը կարժանանա ՝ 100.000 / հարյուր հազար/ ՀՀ դրամ դրամական պարգևի: 2-րդ և 3րդ տեղը զբաղեցրած նյութերի հեղինակները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ և այն նյութի հետ փակ ծրարով ներկայացնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի գրասենյակ (հասցե` ք. Երևան, Թումանյան 41, բն 4) կամ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեով` logisticassistant@gmail.com՝ նպատակ դաշտում նշելով «Լրագրողական մրցույթի հայտ»։

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 10–ն է, ժամը 17։00:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել 060-47-89-89 հեռախոսահամարին:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է «Կարողությունների զարգացում և հզորացում՝ հանուն Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակներում Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեի ֆինանսական աջակցությամբ։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?