2017.05.19,

Նյուսրում

Կրիտիկոններ՝ արձագանքիր հրապարակմանը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Լսարանի հետ խմբագրությունների կապն ամրապնդելու համար «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» նոր գործիք է մշակել՝ կրիտիկոններ: Դրանք էմոտիկոններ են, որ ընթերցողին հնարավորություն են տալիս էմոցիոնալ արձագանքել հոդվածին ու գնահատել հեղինակի աշխատանքը: Վիզուալ ու կիրառական տեսակետից կրիտիկոնները նման են Ֆեյսբուքի արձագանքման կոճակներին (Like, Love, Anger և այլն) կամ չաթերում կիրառվող էմոջիներին:

Կրիտիկոնների կիրառման օրինակը հասանելի է Media.am-ում:

Ընթերցողները հաճախ չեն ցանկանում ժամանակ ծախսել հոդվածը մեկնաբանելու վրա: Կրիտիկոններն օգնում են հոդվածի նկատմամբ արագ վերաբերմունք արտահայտել: Օրինակ, եթե հոդվածն այնքան լավն է, որ այն արժե խրախուսել, ապա կարելի է օգտագործել «Անպայման կարդալ» կրիտիկոնը:

Իսկ եթե ընթերցողը մտածում է, որ իր կարդացած հոդվածը օբյեկտիվ չէ, գովազդային է և պատվիրված, կարող է սեղմել «Պատվերով նյութ» կոճակը:

Կրիտիկոններն ընդհանուր առմամբ յոթն են՝ «Ա~յ քեզ վերնագիր», «Պատվերով նյութ», «Անպայման կարդալ», «Դատարկ նյութ», «Ապատեղեկատվություն», «Կեցցե լրագրողը», «Copy Paste»:

Օգտագործելով կրիտիկոնները՝ խմբագրություններն ընթերցողների հետ հետադարձ կապի լրացուցիչ հնարավորություն են ստանում:

Լուսինե Գրիգորյան, ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար. «Կրիտիկոնները կօգնեն լրատվամիջոցի կայքն ավելի ինտերակտիվ ու գրավիչ դարձնել: Մյուս կողմից, դա կնպաստի ավելի որակյալ մեդիաբովանդակության ունենալուն. երբ ընթերցողը հնարավորություն ունի արձագանքելու նյութին, երբ կարողանում է գնահատել լրագրողի գործը,մեդիան ավելի պատասխանատու և զգոն է աշխատում»:

Կրիտիկոնները հասանելի են 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կրիտիկոնները կարող են լինել ցանկացած գույնի՝ կայքի դիզայնին համապատասխան:

Լրատվական կայքերի խմբագրությունները կարող են անվճար օգտագործել այս գործիքը: Կրիտիկոնների տեղադրման հատուկ կոդը և այլ տեխնիկական խորհուրդներ կարելի է ստաալ Լուսինե Գրիգորյանից, դիմելով նրան [email protected] հասցեով:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *