2017.01.27,

Պատկեր

Երբ թերթերը մտան հիմնարկներ ու մնացին

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

1921 թվական, ապրիլի 22, երեքշաբթի:
Հայտարարություն «Կոմունիստ» թերթում. «Մամուլի եւ ագիտացիայի կոմիսարիատի եւ հայկաւրոստայի էքսպեդիցիոն եւ հայթայթից բաժինը այսու յայտարարում է ի գիտութիւն բոլոր հիմնարկութիւններին, որ նոքա կարող են ստանալ թերթ իւրաքանչիւր 20 ընկերոջ համար մէկ-մէկ օրինակ, համաձայն պաշտօնական դիմումի:
Միաժամանակ յայտարարւում է, որ երկրորդ անգամ լրագիր չի արւելու կոմպլեկտի համար:

Բաժնի վարիչ՝ Սիմէօնեան
Քարտուղար՝ Ազիզեան»:

Հայաստանի Համայնավար կուսակցության Կենտկոմի եւ Երեւանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթի անդրանիկ համարը լույս է տեսել 1920 թ. դեկտեմբերի 5-ին: 1921-ի ապրիլին արդեն, պաշտոնաթերթը սկսվեց անվճար տարածվել հիմնարկություններում:

Սրանով, փաստորեն, սկիզբ դրվեց պետական կառույցներում պաշտոնաթերթերի պարտադիր բաժանորդագրությանը, որը ոչ միայն խորհրդային տարիներին, այլեւ Հայաստանի անկախանալուց հետո՝ մինչ օրս, չի փոխվել:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *