Ֆինանսավորման հնարավորություններ լրատվամիջոցների համար

13.03.2019, Հայտարարություն

Լրատվամիջոցների գերազանցության բալթյան կենտրոնը ամիսը մեկ անգամ  էլեկտրոնային ամփոփագիր է պատրաստում Արևելյան գործընկերության երկրների անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար։

Ամփոփագրում զետեղված են դրամաշնորհային հայտարարություններ և Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի լրատվամիջոցներին մատչելի ֆինանսավորման հնարավորությունների մասին նորություններ։

Ընթացիկ ամփոփագրին կարելի է ծանոթանալ այս հղումով։

Կենտրոնը ցանկություն ունի այս ամփոփագրով հեշտացնել լրատվամիջոցների՝ ֆինանսավորման աղբյուրների և համապատասխան տեղեկատվություն փնտրելու գործը։

«Ֆինանսավորման նորություններ» բաժնում կարելի է ծանոթանալ դրամաշնորհային ամենաթարմ հայտարարություններին։