Գրադարանում. Արմեն Նիկողոսյան

18.10.2018, Գրադարանում

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող: Աշխատում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Միակ բանը, որը կարող է հայաստանցիներին շեղել քաղաքական լրահոսից, ֆուտբոլն է: Ֆուտբոլը ավելի է, քան սպորտը, որովհետև ոգևորում է և հույս է տալիս: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը չորս օրվա ընթացքում երկու հանդիպում անցկացրեց Երևանում։ Կրքերը թեժ էին՝ պարտություն Ջիբրալթարից, հետո խոշոր հաղթանակ Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի նկատմամբ։

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում մոտ մեկ ամիս է նոր ղեկավարություն է։ Ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն ասում է, որ իրենք հնարավորինս բաց են աշխատելու լրագրողների համար: Մի քանի ամսվա ընթացքում էլ ֆեդերացիան նորացված կայք կունենա։

Դարակում

1950 թվականին, երբ ֆուտբոլը ոչ թե նայում էին, այլ լսում ռադիոյով, Բրազիլիայի փոքր քաղաքում աղքատ, ոտաբոբոիկ ու շատ համառ 8 տարեկան Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն երազում էր միայն ֆուտբոլի մասին: Գնդակի փոխարեն մանգոյի պտուղներն էին ու հաճույք խաղից:

«Պելե.Առասպելի ծնունդը» ֆիլմը, որն այսօր առաջարկում եմ դիտել, կենսագրական է ու շատ ոգևորիչ (իսկ հայկական ֆուտբոլին ոգևորությունն ու համառությունը շատ են պետք): Ֆիլմի կենտրոնում ռեպորտաժներ են, ուղիղ  հեռարձակումներ մարզադաշտերից, որոնք հսկայական լսարան են հավաքում ու ցույց տալիս խաղի լարումը:

Տեխնոլոգիաները զարգանում են, սպորտը նույնպես: Իսկ դասական լեգենդները ծնվում են միշտ, պարզապես պետք է նրանց փնտրել ամեն տեղ ու նկատել ճիշտ ժամանակին: Ինչպես նկատեցին Պելեին, իսկ նրա հետ միասին նաև՝ ողջ Բրազիլիային:

Գեղամ Վարդանյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?