Արխիվ

March 4th, 2013

«Մենք ապրում ենք հեգնանքի դարում»

«Մենք ապրում ենք հեգնանքի դարում»
Ռուբեն Բաբայան
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի
« Երբ հեռուստատեսային թոք շոուների կամ որեւէ այլ հաղորդման մեջ ինքնահեգնանքի չափաբաժինը մի քիչ ավելանում է, եթերում միանգամից կյանք է հայտնվում »

Երեւանի Տիկնիկային թատրոնի ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը նախագահական ընտրություններից հետո ծավալված հասարակական ընդվզման ալիքը բարեբեր է համարում ու նշում, որ հասարակության փոփոխություն է տեղի ունենում:

Ըստ նրա` ամենաթանկն այն է, որ երիտասարդներն են ընտելանում շփման նոր մշակույթին ու վկա դառնում այն իրականությանը, որտեղ կարելի է ոչ թե սպառնալ գլուխ պոկել ու վիզ ջարդել, այլ ժպիտով բարեւել միմյանց: Եվ դրանից հետո ավելի արդյունավետ անձ զգալ իրեն:

Այսուհետ... International New York Times

Այսուհետ... International New York Times
Լուսանկարը՝ lapressa.ca-ից

125- ամյա «International Herald Tribune»-ը առաջիկայում կվերանվանվի «International New York Times»,-ասվել է «New York Times»-ի գլխավոր տնօրեն Մարկ Թոմսոնի տարածած հաղորդագրության մեջ: Մեկնաբանելով իրենց որոշումը գլխավոր տնօրենն ասել է, որ միավորելով երկու պարբերականները և շեշտը դնելով առավել վառ արտահայտված ապրանքանիշի վրա իրենք ցանկանում են ներդրում կատարել միջազգային լրագրության մեջ և ընդլայնել իրենց համաշխարհային բազան, քանի որ իրենք մեծ ներուժ են տեսնում ավելացնելու «New York Times»-ի բաժանորդների թիվը ԱՄՆ-ից դուրս: Իհարկե, այն կօգնի նաև ավելացնելու ինտերնետային տարբերակի այցելուների թիվ

March 1st

«Հ1»-ի խորհրդի հինգերորդ անդամը դարձավ Ռուբեն Ջաղինյանը

«Հ1»-ի խորհրդի հինգերորդ անդամը դարձավ Ռուբեն Ջաղինյանը
Ռուբեն Ջաղինյան

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մարտի 1-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հանրային հեռուստառադիոընկերության (Հ1) խորհրդի անդամ է նշանակվել «Շարմ» հոլդինգի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի կապանյան այցը լուսաբանվել է տեղական միայն մեկ հեռուստալիքով

Րաֆֆի Հովհաննիսյանի կապանյան այցը լուսաբանվել է տեղական միայն մեկ հեռուստալիքով

Ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հանդիպումը Կապանում լուսաբանել է տեղական երկու հեռուստաընկերություններից մեկը։ 

Սյունիքի մարզում հեռարձակման արտոնագիր ունեցող «Սոսի» հեռուստաընկերությունը` իր  «Լուրեր» լրատվական ծրագրում449 Կապան Րաֆֆի Հովհաննիսյանի այցի մասին պատմող ռեպորտաժ է հեռարձակել: 

Փետրվար 28th

Բարեւ ինտերնետ TV

Բարեւ ինտերնետ TV
CivilNet-ի ստուդիան
2013թ.-ի փետրվարի 18-ին
« Ինտերնետում ուղիղ հեռարձակումը ավելի ու ավելի է արժանի դառնում հեռուստատեսություն կոչվելուն: Եւ լսարանն էլ արդեն աստիճանաբար համապատասխանում է ոչ մեծ հեռուստակայանի լսարանին »

2013թ.-ի նախագահական ընտրությունների օրվանից սկսած Հայաստանում ձեւավորվեց իսկական ինտերնետային հեռուստատեսություն եւ ինտերնետային հեռուստատեսությունների մրցակցային շուկա:

Խոսքը միայն լսարանի աճի կամ թվային լեզվով ասած՝ ինտերնետում ուղիղ եթեր դիտողների մասին չէ: Ինտերնետային հեռուստատեսության հարթակում կայացող կայքերը լրացնում են հեռուստատեսային եթերում հաճախ չհերիքող քննարկումներն ու իրավիճակային վերլուծությունները:

Փետրվար 27th

Քաղաքացիական լրագրության դասընթացներ

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը 2013թ-ի մարտից վերսկսում է քաղաքացիական լրագրության դասընթացների շարքը:

Դասընթացները նրանց համար են, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ինտերնետի հնարավորությունների մասին` վիրտուալ միջավայրում տեղեկություններ ստանալու, տարածելու եւ շփվելու նպատակով։ Կարող են մասնակցել տարբեր տարիքի և մասնագիտության տեր մարդիկ՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից:

Փետրվար 25th

#Armvote13. հետաքրքիր վիճակագրություն ցանցից

#Armvote13. հետաքրքիր վիճակագրություն  ցանցից
« Կարծում եմ՝ մոտ ապագայում Odnoklassniki-ին մեզ կներկայանա որպես հասարակական-քաղաքական հարթակ »

Հետաքրքիր է, բայց փաստ՝ ցանցում մարդկանց ավելի շատ հետաքրքրեցին հետընտրական զարգացումները, քան նախընտրական քարոզարշավը։

Լրատվական կայքերի այցելությունների դինամիկան ցույց է տալիս, որ նախընտրական եւ հետընտրական փուլերի միջեւ բավական մեծ տարբերություն կա։ 

Ըստ Circle.am կայքի լրատվական կայքերի բաժնի վիճակագրության՝ քարոզարշավի սկզբին լրատվականների (հիշեցնենք, որ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ այստեղ ներկայացված չեն) ողջ այցելությունների օրական քանակը տատանվում էր 850-950 հազարի միջեւ։

Փետրվար 23rd

Հետաքննական լրագրությունը թափանցում է մեծ կինո

Հետաքննական լրագրությունը թափանցում է մեծ կինո

Երկու լիամետրաժ ֆիլմ`ամերիկացի կինոդերասան Բեն Աֆլեկի «Argo»-ն եւ Կատրին Բիժելովի «Zero Dark Thirty»-ն, որոնց սցենարների համար հիմք են հանդիսացել հետաքննական հոդվածները, ներկայցվել են Օսկարի:

Փետրվար 22nd

Ինչպե՞ս օնլյան մեդիան լուսաբանեց ընտրությունները

Նախընտրական ողջ շրջանում եւ քվեարկության օրը հեռարձակող մեդիան մոնիտորինգի ենթարկվեց Երեւանի մամուլի ակումբի եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից:

Երկու կառույցների մոնիտորինգի արդյունքների համաձայն՝ հեռուստաընկերություններն ընդհանուր առմամբ լավ աշխատեցին եւ նախագահի թեկնածուների նկատմամբ խտրականություն կամ բացահայտ կողմնակալ վերաբերմունք չդրսեւորեցին:

Ինչպե՞ս օնլայն մեդիան աշխատեց ընտրությունների շրջանում: Մեկնաբանում են Դավիթ Ալավերդյանն ու Սուրեն Դեհերյանը:

Ինչպե՞ս օնլյան մեդիան լուսաբանեց ընտրությունները

Դավիթ Ալավերդյան
Մեդիամաքսի գլխավոր խմբագիր

Կարծում եմ՝ լուսաբանումը նախորդ ընտրությունների համեմատ (նաեւ նախագահական) ավելի ծավալուն էր: Դա պայմանավորված էր ինֆորմացիայի ծավալի մեծացմամբ եւ լրատվամիջոցների քանակի ավելացմամբ:

Բոլոր թեկնածուները, այդ թվում՝ նաեւ նրանք, ովքեր սկզբից ուզում էին առաջարդվել, բայց հետո հրաժարվեցին հետագա պայքարից, իրենց մտքերն արտահայտելու հնարավորություն ունեցան թե՛ ասուլիսների, թե՛ լրագրողների հետ անմիջական շփման միջոցով:

Ինչպե՞ս օնլյան մեդիան լուսաբանեց ընտրությունները

Սուրեն Դեհերյան
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ

Այս անգամ բազմաթիվ էին հարթակները, որոնք պատրաստ էին եւ մատուցում էին քաղաքական թեմաներին, հատկապես՝ թեկնածուներին եւ ընտրություններին վերաբերող նյութեր:

Սակայն կարծում եմ՝ բաց էր մնացել վերլուծական հատվածը. լրատվամիջոցները ուշադրություն չդարձրին կամ ռեսուրսներ չօգտագործեցին ավելի շատ վերլուծական նյութեր մատուցելու վրա:

Օնլայն մեդիան դարձյալ շեշտը դրեց օպերատիվության, այսինքն՝ այստեղից-այնտեղից եկած ինֆորմացիան արագ փոխանցելու վրա, եւ ժամանակ չծախսեց այդ նույն տեղեկատվությունը վերլուծելու վրա:

Կարծում եմ՝ քանի որ օնլյան տիրույթում ակտիվ օգտատերերը ՀՀ քաղաքացիների ավելի կողմնորոշված զանգվածն են, նրանց կողմնորոշելու խնդիր չկար:

Նրանց ավելի շատ վերլուծական նյութեր էին անհրաժեշտ, որոնք կարող էին նաեւ անդրադառնալ նրանց որոշումը փոխելու վրա: Նման քննարկումներ գնում էին սոցիալական ցանցերում եւ Twitter-ում, որն այս անգամ ավելի ակտիվ էր, քան ԱԺ ընտրությունների ժամանակ:

Շատ էր լուրի տեսքով ինֆորմացիան, որտեղ օբյեկտիվություն կամ սուբյեկտիվույթուն փնտրելը դժվար է. ինչպես նախորդ անգամ, աղբյուր կար կամ չկար, որոշ դեպքերում դարձյալ հղում էր կատարվում սեփական աղբյուրներին:

Այս անգամ ռեսուրսներ չօգտագործվեցին թեկնածուներին փնովելու համար. քանի որ մրցակցությունը հավասար էր, բայց թվում էր, թե համազոր ուժեր չկային, որոշ թեկնածուների դեմ սեւ PR անելու կարիք չկար:

Սոցիալական թեման մոդայից դուրս

Սոցիալական թեման մոդայից դուրս
Ծաղրանկարը՝ Անի Պողոսյանի
« Lրատվամիջացներում սոցիալական խնդիրների արծարծումը նույնիսկ սոցիալական խնդիրների մեջ տապակվող մեր քաղաքացիներին չի հետաքրքրում »

Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության զգալի մասն այսօր դժգոհ է իր կյանքից: Գաղտնիք չէ նաեւ, որ դժգոհության հիմնական պատճառները սոցիալական բնույթի են:

Գաղտնիք չէ նաեւ, որ մեր լրատվամիջոցները հնարավորինս քիչ են անդրադառնում մեր քաղաքացիներին օրուգիշեր հուզող ու հանգիստ չտվող սոցիալական հարցերին:

Նույնիսկ մեր ամենաընդդիմադիր լրատվամիջոցներն են քիչ անդրադառնում մեր ժողովրդին ամենից շատ հուզող եւ ամենից շատ անհանգստացնող սոցիալական խնդիրներին:

                                

 Media.am by Internews-Armenia Media Support NGO is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License