Արխիվ

April 3rd, 2013

Մամուլը եւ զանգվածը

Մամուլը եւ զանգվածը
Լուսանկարը՝ Հակոբ Հովհաննիսյանի
« Կայքերը պարզապես շատ են, բոլոր ճաշակների համար: Նրանք վերածվել են յուրօրինակ վիրտուալ հրապարակների »

Զանգվածի մի տեսակ կա, որը ձեւավորվում է մամուլի միջոցով: Նրանց կարելի  անվանել լրատվական զանգված: Դա այն զանգվածն է, որը իրադարձությունների մեջ է մտնում առանց լրատվությունից աչքը կտրելու: Իր հեղափոխական կրքերը, պայքարի առաջնահերթությունները նա կանոնավորում է ըստ մամուլի, իսկ ավելի կոնկրետ, լրատվական կայքերի հրապարակումների: Հենց դրանով կարելի է բացատրել նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների սակավամարդությունը:

«Կարգավորող» նոր նախագիծ ամենաազատ բրիտանական մամուլին

«Կարգավորող» նոր նախագիծ ամենաազատ բրիտանական մամուլին
Լուսանկարը՝ AP-ի

Բրիտանական մամուլն իր անհանգստությունն է արտահայտել վերջերս կառավարության կողմից ընդունված  մեդիայի կարգավորման նոր համաձայնագրի վերաբերյալ:

April 2nd

Մարքեթինգի առանձնահատկությունները հայկական հեռուստաշուկայում

Մարքեթինգի առանձնահատկությունները հայկական հեռուստաշուկայում
« Բոլոր հեռուստաընկերություններում մարքեթինգային բաժինների հիմնական գործառույթը համարվում է գովազդի վաճառքը, հովանավորներ գտնելը եւ մեդիա չափումներ իրականացնող ընկերությունների տվյալներին հետեւելը »

(1-ին մաս, 2-րդ մաս)

Հեռուստատեսային շուկայում մրցակցության ամենակիրառելի գործիքը համարվում է մարքեթինգը, որի միջոցով հեռուստաընկերությունները փորձում են շուկայում շահեկան դիրք գրավել` հեռուստալսարանի ավելացման, հեռուստակայանի ամբողջական կերպարի (իմիջ, հեղինակություն) ձեւավորման միջոցով:

Նոր ամսաթերթ Գյումրիում. «Ջազ ինֆո»

Նոր ամսաթերթ Գյումրիում. «Ջազ ինֆո»

2012թ-ի կեսերին Գյումրիում Ջազ ակումբ հիմնադրվեց: Հիմնադիրների հաջորդ քայլը եղավ «Գյումրին եւ ջազը» նախագծի իրականացումը: Դե, իսկ «Ջազ ինֆո» ամսաթերթի ստեղծումը ակումբի հիմնադիրները համարում են իրենց ծրագրերի տրամաբանական շարունակությունը:

Ջազը խորհրդային տարիներին, հատկապես անցյալ դարի 60-ականներին մեծ մասսայականություն է վայելել Գյումրիում: Երկրաշարժից հետո ջազ երգիչները՝ հնարավորություն չունենալով ստեղծագործել անհատապես, հանդես են եկել փողային նվագախմբի կազմում:

April 1st

Ծիծաղում են լրագրողները

Ծիծաղում են լրագրողները
« Ուզում եմ վերհիշել մի քանի զավեշտալի դեպք, որ պատահել են լրագրողների հետ »

Այս տարի ապրիլի մեկին չգիտես ինչ անես` տխրես, թե ուրախանաս` թարսի պես ծիծաղի օրը այս անգամ համընկել է մեռելոցի հետ: Այնումենայնիվ` բնավորությամբ լինելով ավելի շատ կենսուրախ մարդ, հակված եմ այդ օրը ծիծաղել: Իսկ որպեսզի միասին ծիծաղենք, ուզում եմ վերհիշել մի քանի զավեշտալի դեպք, որ պատահել են մեր մասնագիտության տեր մարդկանց հետ: 

Սկզբում պատմեմ իմ պատմությունը: Երբ աշխատում էի «Ինտերֆաքս»- ում, որպես սեփական թղթակից, երկու լրագրող «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթից արտահաստիքային հիմունքների վրա նույնպես սկսեցին գրել մեր գործակալության համար:

March 29th

Կինոյի մասին լուրերը ավելի շատ ոչ թե տեղեկացնում, այլ մոլորեցնում են

Կինոյի մասին լուրերը ավելի շատ ոչ թե տեղեկացնում, այլ մոլորեցնում են
Լուսանկարը՝ Guardian-ի
« Կինոյին վերաբերող ինֆորմացիան չհիմնավորված լուրի տեսք է ստանում միջազգային կինոփառատոնների նախաշեմին, երբ մեդիան սկսում է ավետել հայերի հետ որեւէ առնչություն ունեցող ֆիլմերի մասնակցությունն այդ փառատոններին »

Կան թեմաներ, որոնք, հայտվելով հայաստանյան մեդիա դաշտում, տարօրինակ կերպով ձեւախեղվում են, իսկ երբեմն էլ ուղղակիորեն վերածվում են ապատեղեկատվության: Այդպիսի թեմաներից է կինոն, հատկապես՝ երբ խոսքը այս կամ այն կերպով հայերի հետ ասոցացվող կինոաշխատանքներին է վերաբերում:

Երկու տարի առաջ, օրինակ, Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հայտարարեց, որ դիմելու է հոլիվուդյան անառարկելի հեղինակություն հանդիսացող Սթիվեն Սփիլբերգին՝ Հայոց Եղեռնի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու առաջարկով:

Քարե երազներ

Քարե երազներ
Նկարը՝ Անի Պողոսյանի
« Եթե վեպ կամ վիպակ գրեի իմ պատանեկության տարիներին Երեւանի տվյալ տարածքներում հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունների մասին, անգամ մաքսիմալ օբյեկտիվության ու համարձակության դեպքում մեր ու մերոնց մասին որեւէ վատ բան գրել չէի կարող »

Անցած անգամ չափազանց թռուցիկ անդրադառնալով Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպին` տեղեկացրի, որ անձամբ իմ պատանեկությունն էլ է անցել մի տարածքում ու մի միջավայրում, որտեղ հայերն ու ադրբեջանցիք կողք-կողքի էին ապրում, ընդ որում` միանգամայն խաղաղ ու անփորձանք: Դա Երեւանի Կրիվոյի, Նարիմանովի փողոցներն էին եւ դրանց հարող տարածքները, ինչպես նաեւ` Հանրապետական մարզադաշտին հարող տարածքը:

March 28th

Հայաստանի մասին տվյալների քիչ հայտնի շտեմարաններ

Հայաստանի մասին տվյալների քիչ հայտնի շտեմարաններ
« Տվյալների շտեմարանները շատ են, բայց դրանց հետ աշխատելիս պետք չէ մոռանալ, որ կուրորեն վստահելը ոչ միշտ է արդարացված »

Տվյալների հետ աշխատանքը` տվյալների լրագրությունը (Data journalism) այսօր ակտիվ զարգացող ոլորտներից է, քանի որ համացանցում կարելի է գտնել բազմաթիվ տվյալների շտեմարաններ։ Բայց խնդիրն այն է, որ այդ շտեմարանների մասին սովորաբար տեղյակ չեն ոչ միայն հասարակ մարդիկ, այլեւ լրագրողները։

March 27th

Կարդում ես լուրերը ու զգում, որ տրամաբանությունդ փակուղում է հայտնվել

Կարդում ես լուրերը ու զգում, որ տրամաբանությունդ փակուղում է հայտնվել
Սրբուհի Ստամբոլցյան
« Հարգելիներս, մեզ չէ, ձե՛զ հարգելով, մի քանի թերուս, անիմաստ թղթակցի փոխարեն, ամբողջ խմբագրության համար կարելի է ունենալ մեկ գրագետ խմբագիր »

«Մեր այս դարում թերթերը փորձում են պարտադրել հանդիսատեսին դատել քանդակագործի մասին ոչ թե իր քանդակներով, այլ ինչպես է նա վերաբերվում իր կնոջը, նկարչի մասին՝ նրա եկամտի չափով, պոետի մասին՝ նրա փողկապի գույնով»,-  Օսկար Ուայլդի այս խոսքերով եմ ուզում սկսել մտրումներս:

March 26th

Հալած յուղ TV

Հալած յուղ TV
« Պարզ է, որ Բերեզովսկին մեկն է, իսկ նույնիսկ Մեծ Բրիտանիայում հեռուստաընկերությունները շատ են »

Մի քանի օր առաջ աշխարհի բոլոր առաջատար եւ նույնիսկ «հետատար» հեռուստաընկերությունները, կայքերը եւ թերթերը հաղորդեցին Բորիս Բերեզովսկու մահվան մասին: Կայքերը միաբերան որպես աղբյուր վկայակոչեցին օլիգարխի փեսայի ֆեյսբուքյան գրառումը: Այսինքն, լուրը թողարկելիս ոչ ոք օրիգինալ չէր:

Սակայն լուրն արժեր այդ ոչ օրիգինալությանը: «Գլխավորը»՝ որ տեղի էր ունեցել աչքաթող չանելու ենթակա իրադարձություն: Օլիգարխի մահվան օրը՝ մարտի 23-ի առավոտից դիտարկում էի հայկական հեռուստաընկերությունների աշխատանքը:

                                

 Media.am by Internews-Armenia Media Support NGO is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License