Հեռուստասերիալների ու կոմեդիաների բումից հետո

23.12.2011, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը վստահ է, որ շուտով կինոյի նոր տեսակ կհայտնվի: Հանդիսատեսն արդեն հասցրել է կշտանալ անորակ ու երկարաձիգ հեռուստասերիալներից, իսկ ալիքները պատրաստ են գումար ներդնել ֆիլմարտադրության մեջ: Ըստ Արամ Շահբազյանի՝ հեռուստատեսության ուժերով նկարահանված կոմեդիաների բումը նպաստում է կինոյի զարգացմանը: Դեռ նպաստում է:

Հայկական եթերում հազվադեպ են լավ գեղարվեստական ֆիլմեր ցուցադրվում: Հաճախ ֆիլմը արժեզրկվում է նաեւ վատ դուբլյաժի պատճառով: Իչնպիսի՞ ֆիլմերի ընտրությունը կարելի է կինոպրոպագանդման լավագույն միջոցը համարել:

Հեռուստատեսությունը պիտի փորձի պրոպագանդել արտհաուսային ֆիլմերը, մանավանդ հայրենական: Արտհաուսային ասելով՝ բոլորը, չգիտես ինչու, հասկանում են ձանձրալի, ձգձգված ու անհասկանալի կինոն: Մինչդեռ դա պարզապես խորը ասելիք ունեցող լավ կինոպատմությունն է:

Իսկ պրոպագանդայի լավագույն ձեւը ֆիլմերի արտադրությանը մասնակցելն է, ինչպես արվում է եվրոպական երկներում: Փայատիրական սկզբունքով մասնակցելով ֆիլմի ստեղծմանը՝ հեռուստաալիքն ակնկալում է տվյալ պրոյեկտի ցուցադրման իրավունքը ստանալ: Եվ բոլորովին նշանակություն չունի մասնակցության չափը (կարող է ֆիլմի բյուջեի ընդամենը 5 կամ 10% կազմել), կարեւորը երեույթն է:

Եվրոպական կինոհիմնադրամների հետ առնչվող ռեժիսորներս այս կամ այն ֆոնդին կինոնախագծի փաթեթ ներկայացնելիս սովորաբար նշում ենք տեղական ֆինանսավորումը: Եվ երբեք մեր մտքով չի անցնում, որ կարելի է որեւէ տեղական հեռուստաընկերության անունը նշել: Մինչդեռ եվրոպական փաթեթներում որպես մասնակից-ֆինանասովորղ սովորաբար 3-4

Եթե հինգ տարի շարունակ եւ՛ մեծ էկրանին, եւ՛ հեռուստաէկրանին ավելի որակյալ ֆիլմեր ցուցադրվեն, հանդիսատեսը պարզապես կդադարի դիտել այն, ինչը հիմա նրան առաջարկվում է:

տարբեր հեռուստաընկերություն է լինում: Իհարկե ոչ ոք չի ուզում, որ ալիքները 100%-ով ֆինանսավորեն ֆիլմը, թող լինի սիմվոլիկ գումար, բայց լինի:

Սակայն հիմա շատ ալիքներ իրենք են ֆիլմերը ֆինանսավորում ու արտադրում:

Ես խոսում եմ միջազգային ցուցադրման համար նախատեսված ֆիլմերի, (եվրոպական կոպրոդուկցիայի), այլ ոչ թե տեղական կոմերցիոն նախագծերի մասին: Հայրենական կինոն կարելի է պրոպագանդել միայն համաշխարհային «վարձույթ» ունեցող ֆիլմերի արտադրությանը մասնակցելով:

Իսկ ի՞նչ տվեցին կինոյին սերիալները:

Մտածողության խաթարումից բացի սերիալները ոչինչ չտվեցին կինոյին:

Սերիալների առատ արտադրությունը պետք է գոնե սկսեր ազդել որակի վրա: Որպես «Մի վախեցիր» սերիալի ռեժիսոր՝ ինչպե՞ս ես գնահատում այսօրվա սերիալային արտադրանքի որակը:

Ճիշտն ասած՝ «Մի վախեցիրը» նկարահանելով՝ շատ մեծ ակնակալիք ունեի՝ սպասում էի, որ ալիքներն իրենց ուշադրությունը ուղղեն դեպի կինոարտադրությունը: Նույնիսկ սերիալի հաջողությունը կամ տապալումը ես կապում էի հեռուստաալիքների հետագա քայլերի հետ: Եթե «Մի վախեցիրը» տապալվեր, ալիքները կվախենային կրկին անդրադառնալ կինոյին, իսկ հաջողության դեպքում սերիալից դեպի կինո շարժվելու շանս կստեղծվեր:

Ցավոք, «Մի վախեցիր»-ն իր հետեւից լավ ավանդույթ բերեց: Նույնիսկ շատ վատ ավանդույթ բերեց, քանի որ ալիքները սկսեցին անընդհատ էժանացնել սերիալային աշխատանքը՝ լրիվ հեռանալով կինեմատոգրաֆից ու պատմությունը մասնատելով 600-800 սերիաների միջեւ: Եթե հեռուստաընկերությունները որոշեին 2 կամ 4 մասանոց սերիալներ նկարահանել, ապա կարելի էր ենթադրել, որ շուտով կհանգեն նաեւ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափարին: Սակայն դա տեղի չունեցավ, ու գործի դրվեց զուտ սերիալին, այլ ոչ թե կինեմատոգրաֆին հատուկ մտածողությունն ու էսթետիկան:

Նույնիսկ շատ ծիծաղելի է, երբ տեսնում ես, որ դերասանը, տարբեր սերիալներում նկարահանվելով, իրականում նույն դերն է խաղում: Սերիալները տարբեր են, բայց դերասանական շտամպերն ու կերպարը անփոփոխ են (ասենք՝ նույն սիգարը, լեքսիկոնը, անգամ գլխարկը): Եվ այդպես նույն կերպարները մի սերիալից մյուսն են թափառում՝ ոչինչ չավելացնելով կինոպատմությանը:

Մոդայիկ ու եկամտաբեր է դարձել կոմեդիաներ նկարահանելը: Դա երկա՞ր կտեւի:

Անկախ կինոարտադրող ընկերությունների աճն իհարկե առաջընթացի նշան է: Որքան շատ լինեն մասնավոր ստուդիաներն ու կինոարտադրողները, այնքան արագ մենք կմոտենանք կինոյին: Շատ լավ է, որ հեռուստաընկերությունները ֆիլմեր են

Պետք չէ թերագնահատել հանդիսատեսին ու կարծել, որ պետք է պարզունակ, էժանագին հնարքներով լի ֆիլմեր պատրաստել:

նկարահանում, կոմեդիաների բումը, վերջիվերջո, նպաստում է կինոյի զարգացմանը: «Փեսացուն կրկեսից», «ԱլաԲալաՆիցա»-ն ամեն դեպքում ավելի լավն են, քան «Մեր բակ»-երը:

Ինձ թվում է, որ որոշ ժամանակ անց կինոյի նոր տեսակ կհայտնվի: Եվ որքան արագ այն ի հայտ գա, այնքան արագ կավարտվի պրիմիտիվ կոմեդիաների բումը: Հիմա մեր իրականության մեջ միայն մեկ չափանիշ է գործում: Բոլոր ֆիլմերն իրար նման են (շատ դեպքում ֆիլմերի սցենարիստները նույն մարդիկ են):

Վստահ եմ, որ եթե մոտ ժամանակներս նկարահանվեն ֆիլմեր, որոնք կատակերգական ժանրով հանդերձ ավելի մոտ կլինեն կինոյին, իրավիճակը կփոխվի: Դեպի կինեմատոգրաֆը մի քայլ անողն իր հետեւից նոր չափանիշներ կբերի: Եվ հետո կինոարտադրողներն ու հանդիսատեսը կսկսեն արդեն այդ չափանիշներով մտածել:

Բայց մակերեսային կոմեդիաները մեծ թվով հանդիսատես ունեն, ինչպեսեւ գռեհիկ հումորային հաղորդումներն ու սերիալները:

Բոլոր հեռուստաընկերությունները, սերիալներ ու ֆիլմեր արտադրողները մի կարգախոս են հորինել՝ «Ժողովուրդը դա է ուզում, մենք էլ դա ենք տալիս»: Դա ինքնախաբեություն է, պետք չէ թերագնահատել հանդիսատեսին ու կարծել, որ պետք է պարզունակ, էժանագին հնարքներով լի ֆիլմեր պատրաստել:

Եթե հինգ տարի շարունակ եւ՛ մեծ էկրանին, եւ՛ հեռուստաէկրանին ավելի որակյալ ֆիլմեր ցուցադրվեն, հանդիսատեսը պարզապես կդադարի դիտել այն, ինչը հիմա նրան առաջարկվում է, եւ էժանագին կոմեդիաներն ու սերիալները հասարակության համար անհասկանալի ու անընկալելի բան կդառնան:

Փորձիր կինոյի լեզվով լավ պատմություն պատմել, ու անպայման հանդիսատես կունենաս: Եվ նշանակություն չունի, թե ինչ ժանրի ֆիլմ ես ստեղծել՝ կոմեդիա, տրագիկոմեդիա, թե դրամա: Եթե լավ պատմես պատմությունդ, «պոպկոռն» ուտող հանդիսատեսը հետաքրքրությամբ կնայի, կլարվի ու, ընկնելով քո ստեղծած աշխարհը, կապրի հերոսների հետ:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?