Մեր մասին

Media.am-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն գործում է 2001թ.-ից: Տարիների ընթացքում Media.am-ի արտաքին տեսքը մի քանի անգամ փոխվել է, ավելացվել են նոր բաժիններ, փակվել են հները, սակայն կայքի հիմնական առաքելությունը մնացել է նույնը՝ պատմել Հայաստանի մեդիա զարգացումների մասին, ներկայացնել և քննարկել լրագրողների, լրատվամիջոցների և խոսքի ազատությանը վերաբերող խնդիրները, իրադարձություններն ու միտումները:

Media.am-ը հարթակ է, որտեղ բանավեճ է ընթանում Հայաստանում մեդիա ոլորտի մասին: Մենք փորձում ենք զարգացնել մեդիա քննադատության ժանրը:

 

Կարգախոսը

Media.am-ի կարգախոսն է «Մարդիկ են մեդիան»: Մարդիկ են ձևավորում մեդիա միջավայրը, իսկ նոր զարգացումների արդյունքում (նոր մեդիա միջավայրում) յուրաքանչյուր մարդ կարող է ինքը մեդիա պատմություն ստեղծել, տարածել, քննարկել: 

 

Գրանցում կայքում

Media.am-ը գնահատում է ընթերցողների մասնակցությունը կայքի աշխատանքում: Գրանցվելով մեր կայքում՝ դուք կկարողանաք.

  • Քննարկել մեր հրապարակումները
  • Ուղարկել հոդվածներ Vox Populi բաժնում հրապարակելու համար
  • Ուղարկել մեդիա հրապարակումներ, որոնց ցանկանում եք՝ անդրադառնանք (հատկապես մեդիա էթիկայի և նորությունների ստուգման թեմայով)
  • Մասնակցել կայքի օնլայն կոնֆերանսներին:

 

Բովանդակությունը

Նյուսրում-ը Media.am-ի լուրերի սենյակն է: Այստեղ ներկայացված են մեդիա դաշտի նորություններն ու հիմնական իրադարձությունները:

Տեսակետ-ում կգտնեք հարցազրույցներ մեդիա դաշտի մարդկանց, քաղաքականություն իրականացնողների հետ:

Քննադատ-ը մեդիա վերլուծությունների սենյակն է: Հեղինակային հոդվածներ, որոնք կփորձեն ակտիվացնել Հայաստանում և աշխարհում մեդիա միտումների, զարգացումների վերաբերյալ խոսակցությունը:

Vox Populi-ին ժողովրդական մեդիավերլուծության տեղն է: Այստեղ մեդիայի հետ քիչ առնչություն ունեցող մարդիկ քննարկում և քննադատում են մեդիան: Այս բաժնի հեղինակ դառնալ ցանկացողները կարող են իրենց հոդվածներն ուղարկել media@mediainitiatives.am էլ.փոստի հասցեով:

Լաբորատորիա-ն մեր ուսումնական սենյակն է: Այստեղ տեղադրվում են լրագրողական գրքեր, մեդիայի տարբեր ոլորտների ու նորարարությունների մասին պրեզենտացիաներ, մեդիա թեմատիկայով լավագույն դասախոսությունների վիդեո և աուդիո տարբերակներ:

Հայտարարություն-ը լրագրողների համար կրթական, վերապատրաստման, փոխանակման ծրագրերի մասին հայտարարությունների, լրագրողական մրցույթների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման տեղ է:

Մեդիագլոբ-ում անգլալեզու և ռուսալեզու պարբերականներում մեդիայի մասին լավագույն և ընթերցողի համար հետաքրքիր հոդվածների հայերեն թարգմանություններն են:

Խաչմերուկ բաժինը հակամարտությունների լուսաբանման մասին հոդվածների համար է։ Այստեղ վերլուծվում է մեդիայի անդրադարձը տարածաշրջանային կոնֆլիկտներին։ Հրապարակվում են ոչ միայն հայ, այլև վրացի ու ադրբեջանցի հեղինակների հոդվածներ։

.հայ-ը բաժին է, որտեղ ներկայացնում ենք արտասահմանում աշխատող ազգությամբ հայ լրագրողներին, մեդիա պրոդյուսերներին:

Ստուգված է: Նորություննուների, պատկերների և տեսանյութերի ստուգումը ժամանակակից մեդիայի կարևոր խնդիրներից է: Այս բաժնում ներկայացնում ենք նորությունների ստուգման գործիքներ, պատմություններ կեղծ լուրերի ստուգման և հայտնաբերման մասին: Կայքում գրանցված ընթերցողը հնարավորություն ունի սեփական պատմություններն ուղարկելու, որոնց հիման վրա հրապարակումներ կպատրաստենք:

Պատկեր բաժնում տեղադրում ենք լուսանկարներ մեդիայի, մեդիայի աշխատանքի, ասելիքի մասին:

Ռեինֆորմացիա բաժնում ներկայացնում ենք Հայաստանում սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող փոփոխություններին մեդիա արձագանքը:

Քարտադարանը տեղ է բացատրական լրագրության համար՝ այն բարդ տեղեկատվությունը ներկայացնում է պարզեցված հարցերի և պատասխանների տեսքով:

Զրուցարան բաժնում քննարկում ենք մեդիա դաշտի էթիկական հարցերը: Սա թեմատիկ օնլայն կոնֆերանս է մեկ կամ մի քանի հյուրերով, որոնց ուղղված հարցերը հավաքում ենք նախապես: Հարցերը կարելի է ուղարկել կայքում գրանցվելով կամ սոցիալական մեդիա հարթակների միջոցով:

 

Մենք ունենք հայկական լրատվամիջոցների տվյալների դասակարգված բազա:

Մեկնաբանություններ և մոդերացիա

Media.am-ում ընթերցողների մեկնաբանությունները հրապարակային են դառնում մոդերացիայից հետո: Մեր ընթերցողներին կոչ ենք անում անստորագիր մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես զրուցում:

Կոչ ենք անում հայերեն հոդվածները մեկնաբանել հայատառ հայերենով:

Չենք հրապարակում հայհոյանք, ոչ նորմատիվ բառապաշար, անձնական վիրավորանքներ, սպառնալիքներ, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները:

 

----

 

Կայքը գործում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։ Այս ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և  մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ։

 

2010 թ-ին media.am-ը վերակառուցվել և մինչև 2014 թվականի ապրիլն աշխատել է ԱՄՆ ՄԶԳ միջոցով իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում: 

 

2014թ-ի ապրիլ-հոկտեմբեր ամսիներին կայքը գործել է «Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամ»-ի աջակցությամբ:

 

 

 

 

 

Կայքի «Խաչմերուկ» բաժինը ստեղծվել է Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ: