Դեպքի վայրում. Թեհմինե Ենոքյան

03.07.2015, Դեպքի Վայրում

Լրագրող

Թեհմինե Ենոքյանը լրագրության ոլորտում առաջին քայլն արեց 2008 թվականին «Շանթ» հեռուստաընկերությունում:

Հետո հետաքրքրվեց ու սկսեց զբաղվել ֆիլմերի մոնտաժային աշխատանքով, մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է:

2011-ից սկսեց աշխատել «ԷկոԼուր»-ում, որտեղ լրագրողական աշխատանքը զուգահեռվեց հասարակական գործունեության հետ:

«Տարբեր համայնքներ էինք գնում, ինչն ինձ հնարավորություն տվեց ծանոթանալ Հայաստանի էկոլոգիական ու ֆինանսական խնդիրներին, տեսա՝ ինչ վիճակում են գտնվում գյուղերը, ինչպիսի կենցաղային պայմաններում են ապրում մարդիկ, ինչ սոցիալական խնդիրներ կան: Այդ մեկ տարին մեծ ազդեցություն ունեցավ իմ՝ որպես քաղաքացի կայանալու գործընթացի վրա», - ասում է Թեհմինեն:

Հենց այդ ընթացքում էլ սկսեց ներգրավվել բնապահպանական շարժումներում՝ ոչ միայն որպես լրագրող:  

«Ամենամեծ տպավորությունն ինձ վրա թողել է Քաջարան գյուղի պայքարը, երբ հեռավոր գյուղի բնակիչները պատրաստ էին իրենց իրավունքները պաշտպանելու համար հասնել Երեւան՝ կառավարության շենքի մոտ, երբ գյուղապետը ոտքի կանգնեց ու ասաց, որ ոչ մի կտոր հողատարածք չի զիջելու, երբ կոտրվել էին գյուղ-քաղաք սահմանները»:

«Երբ դեպքի վայրում թեժ կետում հայտնվում ես ոստիկանի կողքին,  նա չի տարբերակում՝ քաղաքացի ես, լրագրող, թե իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ: Կա սահման, որից այն կողմ իսկապես բռնություն է կիրառվում: Ու միայն այդ սահմանը խախտելով է, որ հնարավոր է վնասվես, բայց դրա դիմաց ստանաս իրավունքներիդ ոտնահարման ապացույցներ»:

Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?