14.12.2016

ԶՐՈՒՑԱՐԱՆ

Քննարկման թեմա

Չդառնանք խաղալիք ցանցում՝ հեռու մնալով մեդիա մանիպուլյացիաներից և ցանցային էթիկետի խախտումներից: Օնլայն զրույցը վարում է մեդիափորձագետ, ցանցային վարվելականոնների գիտակ Սամվել Մարտիրոսյանը: Գրեք ձեր հարցերը, քննարկենք իրական ժամանակում ու տարբեր տեսանկյուններից:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:30:

Մասնագետ

Սամվել Մարտիրոսյան

Պատասխանված հարցեր

AB
Սամվել Մարտիրոսյան's picture

Արշալույս Բարսեղյանը հարցնում է. «Ի՞նչ գործիքներով/ մեթոդներով կարող ենք հասկանալ, որ տարածված ֆոտոն կամ վիդեոն կեղծ է»:

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Լուսանկարների դեպքում օգտվեք Գուգլից - նկարը տեղադրեք այստեղ եւ կգտնեք բոլոր այն էջերը, ուր այն հասցրել է հրապարակվել: https://images.google.com
Մնացածը տեխնիկայի հարց է:
Տեսանյութերի դեպքում կա սենց գործիք http://www.amnestyusa.org/citizenevidence/

AB
Սամվել Մարտիրոսյան's picture

Լրատվամիջոցի համար նեթիկետի կանոնները նու՞յնն են, ինչ օգտատերերի:

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Միանշանակ, լրատվամիջոցը պետք է շատ հստակ կանոններ ունենա, որը օգտատիրոջից չի պահանջվում: Լրատվամիջոցը եթե իր կանոնները հրապարակի, շատ ավելի դրական հետեւանք կունենա նաեւ օգտատերերի հետ շփման գործում:

ՆՀ
Սամվել Մարտիրոսյան's picture

Գրեթե բոլոր ՀՀ գերատեսչություններն ու ու կուսակցական խմբավորումները հաշիվներ ունեն սոցցանցերում ու հաճախ տարածում են կեղծ ու պաթետիկ լուրեր: Ինչպե՞ս կարելի է կասեցնել կեղծիքի տարածումը:

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Եկեք բաժանենք պաթոսն ու սուտը: Ստի հարցը ցանցային հարց չէ, դա պետական կառույցների էության, հանրային վերահսկողության հետ կապված բան է: Իսկ պաթոսը՝ կրթական. Մինչեւ դպրոցներում պաթոսը կհամարվի ամենակարեւոր գնահատման չափանիշը հումանիտար առարկաներում, սենց ա լինելու:

GV
Սամվել Մարտիրոսյան's picture

Հարց ունենք Արամ Շահինյանից՝ Նոյեմբերի 18-ին ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նման գրառում կատարեց: Ինչքանով ե՞ք կոռռեկտ համարում նման լեքսիկոնի կիրառումը պաշտոնյայի ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/photo.php?fbid=10154749520484839&set=a.10150903...

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Ոնց հասկանում եմ, սա տեսանյութից վերցված մեջ բերում է: Բայց, մյուս կողմից, ՊՆ խոսնակը պետք է շատ զգուշավոր լինի, քանի որ համ իրեն կարդում են ապագա զինվորները, համ էլ իր խոսքերը կարող են օգտագործվել բանակի դեմ: Եվ ընդհանրապես, այս խոսքը արդեն շրջանառությունից դուրս է եկել բոլորիս հայտնի պատճառներով: Էլ չասեմ, որ Ֆեսյբուքին բողոքելու դեպքում սա կարող է օգտագործվել հաշիվը արգելափակելու համար, քանի որ այստեղ չեն սիրում նման բաներ:

ՆՀ
Սամվել Մարտիրոսյան's picture

Օրական քանի՞ ստատուս գրելը կամ լուսանկար տարածելն է համարվում խելքին մոտ: Որ հա՛մ չնյարդայնացնի ընկերներին, հա՛մ էլ օգնի սեփական սոցցանցային հաշվի առաջխաղացմանը

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Նորմալ իրավիճակներում 2-5 նորմալ է: Բայց, եթե իսկապես կարեւոր թեմա կա, որը բոլորին հուզում է եւ դուք բան ունեք ասելու, կարող է լինել 20-50: Պետք է զարգացնել ցանցային չափի զգացողություն, ինքը արդեն ամեն անգամ կհուշի

ՆՀ
Սամվել Մարտիրոսյան's picture

շարունակելով հայոհոյանքների հարցը՝ խնդրում եմ ասեք, արդյո՞ք տափակ մեկնաբանություններին ծայրահեղ գրական մետաֆորիկ լեզվով պատասխանելը չի դիտարկվում որպես հայհոյանք

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Տենց էլ կարող է լինել: Ինչպես ասում են, կուլտուրական մարդը չի հայհոյի, կասի դրա տեղը "ես հորդ թայ եմ"

ԱՍ
Սամվել Մարտիրոսյան's picture

Մենք ապրում ենք տեխնոլոգիական դարաշրջանում, և մեդիան մեր կյանքի անբաժան մասնիկն է: Ինչպես մարդու կյանքն ու իրավունքներն են սահմանադրորեն ամրագրվում, այնպես էլ մեդիա դաշտը կարիք ունի վերահսկվելու: Ինչպիսի մեխանիզմներ են պատկերացնում լուծման:

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Ինձ թվում է, որ վերահսկողություն բառը մարդկանց մոտ սկսում է ասոցիացվել գրաքննության եւ ազգային անվտանգության հետ: Ավելի շուտ հարցը պետք է գնա կարգավորման մասին: Այդ ուղոությամբ մենք ունենք բավականին դրական օրենսդրական դաշտ: Խնդիրները արդեն սկսվում է դատական ոլորտում. համ մարդիկ չեն սիրում մեզ մոտ դատարան գնալ եւ գերադասում են մուննաթով կամ ձոր իջնելով հարցրերը լուծել: Համ էլ դատական իշխանությունը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում: Վիճակը կսկսի փոխվել նախադեպերի ձեւավորմամբ: Բացի դրանից, բազմաթիվ հարցեր կան, որոնք կարող են լուծվել լրագրողական համայնքի ինքնակարգավորման միջոցով: Այնպես որ հարցը ավելի շատ կիրառական, քան թե օրենսդրական ոլորտում է: Ինչպես նաեւ կրթական:

ՆՀ
Սամվել Մարտիրոսյան's picture

Երբ շատանում են տհաճ միակողմանի մեկնաբանությունները (հիմնականում թրոլլերի կողմից), ինչպե՞ս կարելի է պահպանել ստատուսի հիգիենան

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Թիվ մեկ օրենքը. չազդվել, չնյարդայնանալ: Սա նաեւ թիվ երկու եւ երեք օրենքն է. Քանի որ թրոլլները ոգեւորվում են հենց դրանից. որ կարողացել են ազդել ձեզ վրա. Իսկ սրանից արդեն բխում են հաջորդիվ գործողությունները. ջնջել ու արգելափակել, ոչ մի դեպքում հետները չվիճել: Ռադ արեք ու հանգիստ ապրեք:

GV
Սամվել Մարտիրոսյան's picture

Կայքը ունի տեխնիկական խնդիրներ ու ոչ բոլոր օգտատերերի հարցերն են տեղ հասնում: Ահա հերթական հարցը՝ «սոցիալական ցանցերում հայհոյանքը որևէ կերպ զսպելու միջոց կա՞ : Եվ ո՞ր արտահայտություններն են համարվում հայհոյանք»

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Հիանալի հարց է, իմ սիրվածներից: Հայհոյանքը կիրառել-չկիրառելը բավականին ոչ միանշանակ հարց է: Լինում են դեպքեր, երբ առանց հայհոյանքի իրողությունը նկարագրել հնարավոր չէ, քվանթային վիճակը այնպիսին է, որ գրական խոսքերով այն չի բնութագրվում: Մյուս կողմից, դա շատ կախված է մարդուց: Ես, օրինակ, չեմ կիրառում, քանի որ ինձ կարդում են աշակերտներս եւ զոքանչս: Նույնիսկ մեկնաբանություններից եմ ջնջում հայհոյանքները. Բայց ըմբռնումով եմ մոտենում որոշ դեպքերում եւ զղջալով եմ ջնջում: Անկասկած, լեզուն էլ կապ ունի: Հայերեն հայհոյանքները բացասական մոգական ուժ են կրում, ռուսականները հարուստ բանասիրական բովանդակությւոն, անգլերենը՝ զուտ մշակութային երեւույթ է:

GV
Սամվել Մարտիրոսյան's picture

նոր հարց ունենք՝
«Արդյոք ճի՞շտ է, երբ լրագրողը իր անձնական տեսակետներն է հայտնում սոցիալական ցանցերում այն թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ նյութեր է պատրաստում»

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Բարդ էքզիստենցիալ հարց է: Մի կողմից, գերադասաելի է, որ այդպես լինի, որպեսզի լրագրողը լինի չեզոք կողմ. Մյուս կողմից, Հայաստանում, ուր տաքարյուն լրագրողների ակտիվիստ, ցույցի մասնակից լինել, թե չլինելու հարցն է բուռն քննարկվում, այս պատմական շրջանում հնարավոր չէ այսքան մանրանալ եւ լուրջ քննարկել տվյալ հարցը. Տեսականորեն՝ այո, պրակտիկորեն՝ դժվար թե ստացվի:

AB
Սամվել Մարտիրոսյան's picture

Ո՞վ է սահմանում էթիկետը: Օգտատերերը՞:

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Դե, ցանցի վատը ու լավը հենց նրանում է, որ ուրիշ սահմանող չի էլ կարող լինել. Ես եթե ֆեյքով գրանցվեմ, անոնիմայզերով գրեմ, ոչ էլ կիմանան, թե ես որտեղից ու ով եմ. ՈՒ չեն էլ կարողանա վզիս փաթաթել էթիկետի նորմեր: Օնլայնը մի յուրահատկություն ունի՝ խոսքերի համար կարելի է պատասխանատու չլինել: Այնպես որ, պետք է երեխաներին փոքրուց դաստիարակել, որ չմտնեն ցանց, դառնան անգիտակից քֆուրչի: ՈՒ չմոռանանք, որ գոյություն ունի վերջին հույսի քայլը. աննպատակ եւ անտաշ օգտատիրոջ արգելափակման կոճակը, որն էլ լուծում է էթիկետի բոլոր չլուծված հարցերը: Գրեթե բոլոր

GV
Սամվել Մարտիրոսյան's picture

Բարի օր Սամվել, մեզ հարց են ուղարկել՝
«Էթիկետը պարտադի՞ր է ցանցում: Ցանցը ազատ տարածք է, որտեղ յուրաքանչյուրն անում է, ինչ ցանկանում է:»

Սամվել Մարտիրոսյան's picture
Պատասխան

Կարծում եմ, ցանցային էթիկետի մասին խոսակցությունները մի քիչ արհեստական բնույթ են կրում: Նույնն է, թե մենք քննարկենք. արդյոք պետք է էթիկետ խորոված անելուց կամ լողավազանում. Էթիկետ ամեն տեղ էլ պետք է. Կապ չունի՝ օն-լայն ես, թե օֆֆ-լայն: Մարդս մարդ լինի, ուրագի պես չլինի, լինի սղոցի պես: Մնացածը լավ կլինի ինքնըստինքյան: