«Գլենդել Հիլզը» հերքում է պահանջում «Ժամանակ» օրաթերթից

25.02.2011, Նյուսրում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Գլենդել Հիլզն» ըննդեմ «Ժամանակ» օրաթերթ նախնական դատական նիստը:

«Գլենդել Հիլզը»  պահանջում է հերքել  2010 թվականին օգոստոսի 26-ի ««Գլենդել Հիլզը»  1000 դոլար է առաջարկել լռության դիմաց» հրապարակումը, որում թերթը գրում է.

«Լավատեղյակ աղբյուրներից  մեզ հայտնի է դարձել, որ "Գլենդել-Հիլզ" կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին, որպեսզի նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: Թերթի աղբյուրը, ով չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին "Գլենդել Հիլզն" առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաեւ խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտվի լրատվամիջոցներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը: Տուժած բնակիչները հրաժարվել են "Գլենդել Հիլզի" հետ ստվերային գործարքից»:

Ընկերությունը պահանջում է հերքել գործարար համաբավն արատավորող տեղեկությունը եւ փոխհատուցել պատճառված վնասը, որի չափսը հայցվոր կողմը դեռ չի ներկայացրել:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց 10 օրով. օրաթերթի ներկայացուցիչ Արսեն Մեսրոպյանը ժամանակ խնդրեց ծանոթանալու գործի նյութերին՝ բացատրելով, որ ընդամենը երեկ է ներգրավվել որպես պաշտպան: 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?