2015.07.27,

Քննադատ

Մամուլը գնում է դեպի շարժական սարքերը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանում շարժական սարքերից (հեռախոսներից եւ թաբլեթներից) օգտվող այցելուների քանակը գնալով աճում է։ Նրանց թիվը հասնում է հարյուր հազարների։ Կարելի է ենթադրել, որ ինտերնետից օգտվողների մոտավորապես կեսը օգտվում է շարժական սարքերից։

Չնայած որ թարմ վիճակագրական տվյալներ չկան այս թեմայի շուրջ` կարելի է մոտավոր հաշվարկներ անել։ Օրինակ` ըստ Ֆեյսբուքի վիճակագրության` հուլիս ամսվա ընթացքում հայաստանյան 820 000 ակտիվ օգտատերերից 570 000-ը սոցցանց է այցելել նաեւ շարժական սարքերվ։ Սա մի փաստ է, որը պետք է հաշվի առնեն նաեւ լրատվական կայքերը։

Դեռեւս մի քանի տարի առաջ ընդունված էր կայքի հավելված կամ առանձին բջջային տարբերակ պատրաստելը։ Այսօր ենթադրվում է, որ կայքը պետք է օպտիմիզացված լինի շարժական սարքերի համար։ Եվ դա միայն օգտվողների հարմարավետության հարց չէ։

Վերջերս Գուգլը հատուկ որոշում կայացրեց այս հարցով․ կայքերը, որոնք օպտիմիզացված չեն շարժական սարքերի համար, այդ սարքերից որոնվելիս ավելի վատ դիրքերում կհայտնվեն, քան նրանք, որոնք ուշադրություն են դարձնում այս հանգամանքին։ Այսինքն` կայքը, որը չի օպտիմիզացվել, լսարան է կորցնում առնվազն երկու պատճառով․ մարդիկ գերադասում են այցելել ավելի ընթեռնելի կայքեր, եւ կայքերը պատժվում են որոնողական համակարգի կողմից։  

Այսօրվա հայաստանյան ցանցային մամուլն ինչ-որ չափով միգրացիա է կատարել դեպի շարժական տարբերակները։ Չնայած դրան` դեռ բավականին մեծ քանակի լրատվականներ կան, որոնք մնացել են նախորդ ցանցային դարաշրջանում, երբ այցելուները հիմնականում համակարգչից էին մտնում կայք։

Եթե դիտարկենք հայաստանյան լրատվականները, հիմնվելով Alexa.com կայքի ռեյթինգային համակարգի վրա (համակարգը ճշգրիտ չի հաշվում հայաստանյան կայքերի ռեյթինգը, բայց տեխնիկական ցանկ կազմելու համար օգտակար է), կարելի է շարժական միգրացիա կատարած եւ դեռեւս հնաոճ կայքերի ցուցակ կազմել։

2f16ba12-28b2-4ea3-7412-e1a6333b938d.png

Ստուգելու համար օգտագործվել է Գուգլի գործիքը։ Ինֆոգրաֆիկան պատրաստված է Easel.ly կայքի միջոցով։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *