Լրատվական կայքում բլոգ ստեղծելու եւ զարգացնելու ութ եղանակ

22.03.2012, Մեդիագլոբ

Լրատվական կայքում բլոգ սկսելու եւ զարգացնելու համար ռազմավարություն մշակելը հեշտ չէ, սակայն կարևոր է: Բլոգը կարող է մագնիսի դեր կատարել հավատարիմ լսարանին կարեւոր հարցերի շուրջ գրավելու համար, ինչպես նաեւ բարելավել ամբողջ կայքի վիճակը:

Բլոգի զարգացման մասին ես խոսել եմ The New York Times-ի նորությունների փոխմբագիր Մեգան Լիբերմանի հետ, ով այս խնդիրների հետ գործ է ունենում ամեն օր, որպեսզի օգնի գտնել բլոգներ սկելու եւ դրանք լրատվական կայքում ներդաշնակորեն ճիշտ զարգացնելու այս ութ եղանակները:

Ե՞րբ ստեղծել բլոգ

Բլոգները կարող են լինել ցանկացած բանի մասին, գրված ցանկացած մարդու կողմից: Որտեղի՞ց սկսել:

Լրատվական կայքում լավ բլոգի համար նվազագույնը երկու կենսական բաղադրիչ է անհրաժեշտ:  Առաջինը Ձայնն է:  Դու պետք է ճիշտ ընտրություն կատարես գրողի հարցում:

«Բլոգ վարելը պարզապես լուրեր հաղորդել չէ… Բլոգներն էլ պարզապես նորությունների լրահոս չէն: Նրանք պետք է ավելի շատ ինքնություն ունենան»,- ասում է Լիբերմանը,- «Հնարավոր է լինեն մարդիկ, ովքեր գերազանց լրագրողներ եւ թղթակիցներ են եւ նույնիսկ գերազանց գրողներ, սակայն բլոգ վարելը նրանց համար պակաս բնական է»:

Բլոգի ձեւաչափի հիմնադիր հայրերից մեկը` Դեյվ Վիները, բլոգ վարելու ամենահիմնական նկարագիրն է տվել` այն է` «մարդու չխմբագրված ձայն»:  Անշուշտ, որոշ բլոգների գրառումները կարող են թեթևակի խմբագրվել, սակայն գրվածի մեջ պետք է լինի սեփական տեսակետը կամ էլ հեղինակի իրական ձայնը:

Բլոգի լավ հեղինակը հավատում է, որ ինքը կարեւոր բան ունի ասելու եւ պատկերացնում, թե ինչպես դա լավագույնս անել:

Որոշ բլոգներ, ինչպիսիք են օրինակ «Թայմսի» Bits-ը եւ Dealbook-ը, կարող են ունենալ մի քանի գործող հեղինակներ: Լիբերմանն ասում է, որ նույնիսկ այսպիսի դեպքերում լավ է ունենալ առաջնորդող մի անձնավորություն, ով էլ ստեղծում է ընդհանուր մթնոլորտը:

Լրատվական կայքի բլոգի համար երկրորդ առանցքային բաղադրիչը բովանդակության ճիշտ չափաբաժինն է: Կարեւոր է գրել այն թեմայի մասին, որը լսարանի եւ խմբագրի կարծիքով պահանջում է ավելի շատ ուսումնասիրություն, կարևոր է միևնույն ժամանակ փորձել չկրկնօրինակել նորությունների ավանդական լուսաբանումը, որն առկա է կայքում:

Օրինակ` Dealbook-ը կենտրոնացած է կորպորատիվ միաձուլումներն ու ձեռքբերումները և Ուոլլ Սթրիթի հետ կապված այլ նորությունները լուսաբանելու վրա, և «Թայմս» առցանց պարբերականի կայքի Business կատեգորիայի ավելի ընդարձակ ենթամասն է:

FiveThirtyEight–ը կենտրանանում է հարցումների եւ քաղաքականության վիճակագրական կողմի վրա, այն Քաղաքական կատեգորիայի ընդհանուր ենթաբաժին է: Մյուս բլոգները նեղ մասնագիտական են օրինակ պատերազմի լուսաբանում, Հնդկաստան, Հոլիվուդյան մրցանակաբաշխություն, դաստիարակում, մեծահասակների կամ էլ քոլեջի ընդունելության մասին:

Մի քանի բլոգներ, այնուամենայնիվ, գրում են ավելի հիմնական թեմաների մասին ինչպես օրինակ` Caucus-ը (քաղաքականություն եւ կառավարություն)
կամ Բիթսը (տեխնոլոգիա): Սրանք հաճախ համընկնում են «Թայմսի« քաղաքականության կամ տեխնոլոգիաների մասին այլ նորությունների հետ, սակայն դա խոչընդոտ չէ, որովհետեւ բլոգները կարող են ծառայել այլ նպատակների համար, իսկ նորություններն` այլ:

Լրատվության լուսաբանման գործում  բլոգների երեք առավելությունները

Ի՞նչ են բլոգները տալիս քեզ, որ նորությունների կայքերի մյուս հատվածները չեն տալիս:

Նորությունների հաղորդման արագությունն առավելություններից մեկն է: Բլոգները ճկուն են եւ կարող են արագ նորություններ ստանալ և տարածել դրանք: Որոշ կայքեր, ինչպիսիքն են Լոս Անջելես Թայմսը նույնիսկ ստեղծում են հրատապ լուրերի բլոգ` հաղորդելու զարգացող պատմությունները եւ նորություններն այնքան արագ, որքան հնարավոր է:

Բլոգները նաեւ հավաքատեղի են դառնում օնլայն համայնքի համար:  Բլոգում ընթերցողները ստեղծում են ավելի ամուր կապեր հեղինակի, բովանդակության եւ միմյանց հետ, քան նրանք անում են կայքում ընդհանրապես:  Նրանք էջանշում են բլոգը, կամ էլ բաժանորդագրվում լրահոսին:

Այդ նիշայի համայնքը ժամանակի ընթացքում հավատարիմ լսարանի է վերածվում եւ հնարավորություն տալիս բլոգերներին լսարանի միջից կարծիքներ հավաքել` ավելի լավ լուսաբանելու համար: «Թայմսի» Caucus բլոգը խնդրել էր ընթերցողներին օգնել գտնել «Սուպեր  քաղաքական գործողությունների կոմիտեի» գաղտնի դոնորին: Պատերազմի մասին գրող բլոգեր Ս.Ջ. Չիվերսը խնդրել էր իր ընթրեցողներին օգնել ճանաչելու Լիբիայում օգտագործված կլաստերային ռումբեր: Փորձագետ ընթերցողները արձագանքել էին էլեկտրոնային նամակների եւ հեռախոսազանգերի միջոցով, որպեսզի նրան օգնեն ավելի կոնկրետացնելու որոնումները:

Եւ վերջապես բլոգը կարող է լինել կայքում զետեղված լրատվական նյութեր այցելելու մեկնարկային կետ:  Արդյունավետ բլոգերը կարող է ուղղորդել իր հավատարիմ լսարանը այլ հոդվածների վրա, որոնք հրապարակված են ձեր կայքում, որոնք կարող են հետաքրքրել ընթերցողներին, սակայն որոնք ընթերցողներն այլ կերպ չէին կարող գտնել:

Օրինակի համար, Caucus բլոգը կատարում է առավոտյան տեսություն, որն ամփոփում եւ հղումներ է տալիս «Թայմսի» այդ օրը հրապարակած նորությունների վրա: Այս ձեւով, լավ բլոգերը կարող է լինել ոչ թե հերթական քաղաքական լրագրողը, այլ ձեր կազմակերպության գլխավոր դեսպանը քաղաքականությամբ հետաքրքվող լսարանի համար:

Կարգավորիր աճը

Այսպիսով հիմա դու ստեղծել ես մի քանի բլոգներ եւ ձեռք բերել լսարան: Ինչպե՞ս ես պահում այդ լսարանը եւ ժամանակի ընթացքում բարձրացնում այդ բլոգների արժեքը:

Լիբերմանն ասում է, որ հաղորդակցությունը եւ համակարգումը կենսական է:  Յուրաքանչյուր բլոգ պետք է զգա, թե իր աշխատանքը երբ կարող է հատվի այլ բլոգների եւ խմբագրական բաժինների հետ: Կարեւոր է այդ բաժինների խմբագիրներին պահել մեկ հանգույցում, որպեսզի չկրկնօրինակվի լուսաբանումը:

Խուսափիր թեմայի ընդարձակումից:  Անկախ բլոգը բնականորեն կարող է զարգանալ ժամանակի ընթացքում նոր թեմաների  մասին գրելու միջոցով: Լրատվական կայքերի բլոգները հաճախ չեն կարող դա անել:

Որպես ենթաբրենդ, բլոգները պետք է հաշվի առնեն, թե ինչն է գլխավոր բրենդն արդեն մատակարարում: Լիբերմանի խոսքով` պետք է գտնել քո նիշան եւ չանցնել քո առաքելության սահմանները:

«Dealbook-ի, Bits-ի կամ Well-ի նման բրենդները պետք է ինչ-որ կերպ սահմանված լինեն «Թայմսի» համատեքստում: Նրանք չեն կարող պարզապես մեծանալ, մեծանալ եւ մեծանալ ու նոր թեմաներին անդրադառնալ»,- ասում է Լիբերմանը,- «Նրանք կարող են մեծանալ ծավալի, այցելությունների առումով, բայց իրոք պետք է բավական մոտ կանգնեն իրենց առաքելությանը:

Ընդլայնիր հաջողությունդ: Շատ հաջող բլոգը կարող է աճել եւ ինչ-որ մեծ բան դառնալ: Times-ը վերափոխել է Dealbook-ը Bits-ը, շուտով նաեւ առողջության և բարեկեցության մասին Well բլոգը և վերածել ավելի շատ միկրոկայքերի, քան բլոգների: Չնայած որ նրանք դեռեւս Times-ի կայքի մի մասն են, նրանք ունեն իրենց սեփական բրենդը եւ եզակի ձեւավորումը, որը քիչ նմանություն ունի nytimes.com-ի մնացած հատվածին: Dealbook-ը նույնիսկ ունի իր առանձին դոմեյնը` Dealbook.com, ինչպես նաև nytimes.com –ի գլխավոր էջում իր բարձր մակարդակի նավիգացիան:

Լիբերմանն ասում է, որ բլոգն այսչափ ընդլայնելու Times-ի որոշումը երկու պատճառ ունի` հովանավորների հետաքրքությունն ավելի աչքի ընկնող ձեւով  հովանավորելու բլոգը եւ բավական ուղղակի այցելություններ ու նորությունների ծավալ` երաշխավորելու ձեռքով ընտրած թոփ պատմությունները եւ ավելացնելու հատուկ ֆունկցիաներ:

Եթե հասել եք այն կետին, որտեղ Ձեր գերագույն խնդիրը որոշելն է` ինչ  անել, երբ Ձեր բլոգներից մեկի հանրաճանաչ է, ապա Դուք ճիշտ ճանապարհին եք:

Բնօրինակը հրապարակվել է Poynter-ում

Հեղինակ՝ Ջեֆ Սոնդերման
Թարգմանությունը՝ Նվարդ Հովհաննիսյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?